
Սիրում եմ ազատություն բառը, երևույթը… ընտանիքս ինձ երբեք չի սահմանափակել, չի ստիպել անել բաներ, որոնք վատ կազդեն ինձ վրա ու ես ինձ վանդակում կզգամ: Երևի ազատությունը սկսվում է հենց ծնողների սահմանափակումներից ու թույլտվություններից, բայց հետո շարունակողը դու’ ես լինելու…… Երբ հասկանաս, թե քեզ համար ի՞նչն է կարևոր, ինչը՝ ոչ, ու ի՞նչն է քեզ պետք, ինչը՝ ավելորդ, անընդհատ կմոտենաս քո ազատության ճանապարհին: Հիմա շատ սիրունիկներ ու պարզապես մարդիկ վուլգարությունը, լկտիությունը շփոթում են ազատության հետ…)) Ամեն մեկն իր համար ընտրություններ է անում… Ինձ համար ազատությունը պարզապես ավելի լավը լինելու հնարավորությունն է:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
2
Վստահ չեմ
0