ZOZOTOWN օնլայն խանութի հիմնադիրը փնտրում է ընկերուհի, որի հետ կպտտվի լուսնի շուրջ


Zozotown օնլայն խանութի հիմնադիր, ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեզավան թվիթերյան իր էջում գրել է, որ փնտրում է ընկերուհի, որի հետ կկարողանա SpaceX ընկերության տիեզերանավով պտույտ կատարել Լուսնի շուրջը և վերադառնալ Երկիր:


Նա հայտարարել է, որ այս մտքին է եկել, քանի որ միջին տարիքում իրեն միայնակ է զգում:


«Մինչև այս պահը ես ապրել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ: Մնացած ամբողջ կյանքս միայնակ ապրելու վախը ստիպում է, որ ես փորձեմ գտնեմ իմ միակին»,- ասել է 44-ամյա ճապոնացի միլիարդատերը:


Եթե ցանկանում եք փորձել ձեր բախտը և ճապոնացի միլիարդատերի հետ թռչել դեպի Լուսնի ուղեծիր, ապա կարող եք անցնել ստորև տեղադրված հղումով և լրացնել հայտը:

https://mz.abema.tv/en.html

Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 17-ը:


Իսկ թե ում է ընտրել Յուսակու Մաեզավան պարզ կլինի մարտ ամսվա վերջում:

Նշենք, որ SpaceX ընկերության տնօրեն Իլոն Մասկը դեռևս 2018 թ-ին հայտարարել էր, որ ընկերության առաջին լուսնային զբոսաշրջիկը լինելու է հենց Յուսակու Մաեզավան: Թռիչքը նախատեսված է իրականացնել 2023 թ-ին:


Մի գուցե հավանեք․․․(Լուսանկարներ)



Աղբյուր` Տիեզերք/Space


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ