
Ամեն օր մեջբերում եմ կյանքն ու հիշեցնում ինձ, որ ապրել է պետք։
Արթնացնում եմ առավոտիս ու հուշում սլաքներին քարշ տալ ժամանակը։
Գրպանում տեղավորում եմ մաշված օրերս, դնում դեղահաբի, պոկված կոճակի, կոնֆետի կողքին։
Դու մնում ես կիսատ պատմվածքի պես, ու քեզ մատնում են բազմակետերը։
Հիմա թվում է՝ բոլորը գրում են քո մասին՝ տարբեր ձեռագրերով, ու դու շփոթում ես ինձ։
Հիմա թվում է՝ բոլորը փնտրում են քեզ, որ լավություն անեն ինձ։
Ու ափերումս պահած գարուններով քո պարտքերն եմ ես տալիս։
Միտքս անընդհատ խզբզում է ու պատերիս տեղ էլ չի մնում:
Բառերը կորցնում են ինձ ու որոշում եմ ընդմիշտ լռել քեզ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0