Զոզ Հովսեփյան – «Կարոտագույն…»

Կարմիր է հոսում
ձեռքերից,
վերքերից,
վանքերից,

կիսատված հոգիներում
կծկվել է մի բուռ աղոթքը,
սեղմվում է կոկորդում,

Արցունքները փակում են
Տառերիս ճամփան.
հոսում են…
հոսում եմ…

խոսքերս չեն հասնում երկինք՝
չապրած երազանքի տողով,
չիրականացածի մուրը քսելով
հիշողութրունների փեշին…

Ինչպե՜ս կուլ տամ
դառնությունն այս.
մի շիշ գինո՞վ,
կամ թե՝ ջրո՞վ…

Ա՜խ, իմ կարոտագու՜յն հայրենիք,
իմ ու քո մասին պատմող ամեն բան
հեռացում է պարտադրում,

ես ո՜նց հանձնվեմ պարտություններին,
երբ հաղթանակը հոգուս եմ կարել…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ