
Մի օր ամեն ինչ հետ է գալու.
քեզ հիշելու են հենց այն պահին,
երբ մոռացել ես իրենց,
երբ մոռացել ես իրենց՝
քեզ մոռանալը,
քեզ կարոտելու են նրանք,
որոնց ժամանակին դու էիր կարոտ մնացել,
բայց էլ ժամանակ չկա.
իսկ անժամանակներին չեն ներում,
քեզ մոտ վերադառնալու են նրանք,
որոնք անվերա«դարձ» էին գնացել,
քեզ չեն ներելու նրանք,
որոնց հանդեպ միակ «հանցանքդ» ներելն է եղել,
քեզ տանելու են էնտեղ,
որտեղից սկսվել էիր,
ու կիսատ են թողնելու նրանք,
որոնց համար ինքդ էիր շարունակություն դարձել,
որտեղ դարձդ նրանց դիմավորելու համար է եղել,
որտեղ ավելի շատ նրանցը,
քան քոնն ես եղել,
որտեղ կորցրել ես գտածդ ու երբեք չգտել կորցրածդ,
սպիտակ դրոշ են պարզելու նրանք,
ովքեր իրենց հաղթանակն են փնտրել քո պարտություններում,
ովքեր պարտվել են,
երբ հաղթող ես եղել,
մի օր էլի քեզ փորձելու են դարձնել իրենցը,
որովհետեւ մարդիկ միշտ ունեն քո կարիքը,
իսկ դու՝ ոչ մեկինը, երբեք…
որովհետեւ սովորել ես ամեն տեղից ու ամենքի մոտից հեռանալ՝
գլուխդ բարձր պահած,
բայց էդպես էլ՝ չհեռվանալ…
մոռացվել, բայց երբեք չմոռանալ,
շարունակվիր…
շարունակիր ինքդ քեզ…