Ճանաչիր ինձ – Զորի Հարությունյան


Ողջույն, ես Զորին եմ, Արարատի մարզի քաղաք Արտաշատից։ Ծնվել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27 -ին։ 9 -ամյա դպրոցն ավարտելուն պես ընդունվել եմ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ, հագուստի նախագծման և մոդելավորում բաժնում՝ քրոջս խորհրդով։ 2018 թվականին քոլեջը գերազանց ավարտելուց հետո նույն մասնագիտությամբ ընդունվել եմ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա։



Փոքրուց սիրել եմ նկարել ու որոշել էի, որ, պետք է դառնամ գեղանկարիչ, նույն մտքով այցելել եմ նկարչական խմբակի։

Սիրում եմ ին գործն ու մասնագիտությունը, մեծ հաճույք եմ ստանում իմ գործից։ Ի դեպ, հայրենիքին պարտքս տվել եմ դեռ վերջերս՝ 2018 թվականին, զորակոչվել եմ բանակ ու ծառայել եմ հայրենիքիս մեծ հպարտությամբ, այժմ՝ երկու տարի անց, վերջացրել եմ ծառայությունս և շարունակում եմ մեծ սիրով զբաղվել իմ մասնագիտությամբ։



Ապագա մոդելավորողներին խորհուրդ կտամ ամենաառաջինը, որ սիրեն իրենց ընտրած մասնագիտությունը, չնայած ես սա արվեստ եմ համարում և արվեստ է, և պետք է հոգի դնել ցանկացած գործի մեջ, արդյունքի հասնելու համար պետք է շատ քրտնաջան աշխատել ու ամենակարևորը չհուսահատվել, և առաջ գնալ փոքր բայց հաստատուն քայլերով, ինչպես նաև հիշեցնեմ զարգացած ու տարբերվող ճաշակի մասին, որով հենց պետք է առանձնանա ցանկացած մոդելավորող։



 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ