Ճանաչիր ինձ – ժասմին Հայրապետյան

Ես 13 տարեկան եմ, սովորում եմ Անանիա Շիրակացու անվան միջազգային գիտակրթական համալիրում: Ծնունդով  Արցախից  եմ՛՛Սուպեր Նռանե՛՛ ֆանտաստիկ վիպակի հեղինակն եմ: Ունեմ բլոգ ինստագրամում՝ գրում եմ աղջկական գաղտնիքների մասին: Նաև արտասանում եմ ու տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում: Նախավերջինը՝ ՛՛Մորս՛՛ կես միլիոնից ավելի դիտում է ունեցել:

<< Սուպեր  Նռանե>>  գրքի  մասին.

Նա սուպեր հերոսուհի է, 16-ամյա չքնաղ հայուհի, ով օժտված է գերբնական ուժով: Նա պայքարում է չարի դեմ, որպեսզի փրկի Հայաստանը: Նրա զենքերը հայկական են՝ ծիրանի կորիզը, նուռը, ծիրանափողը, Արծվագորգը, Նարեկը: Նա գեղեցիկ է և ուժեղ, բայց ունի մի թուլություն՝ սիրահարվել է չարագործների որդուն: Նա մեր սուպեր Նռանեն է, ով երազում է հաղթել, որպեսզի իրեն լքած ծնողները մի օր լսեն իր մասին և ետ վերադառնան: Նա երազում է հաղթել չարին ու պայքարում է իրեն համակած սիրո դեմ: Գաղտնիքներ… անսպասելի իրավիճակներ, ցնցող բացահայտումներ, սեր, տառապանք, հաղթանակ ու պարտություն…. Դուք մեկ շնչով կկարդաք այս գիրքը: Կուրախանաք, կտխրեք, կպայքարեք, ցավից կուչ կգաք ու սիրուց կերջանկանաք Նռանեի հետ: Նռանեն հայ առաջին սուպեր հերոսուհին է, և դուք կարող եք դառնալ նրա ընկերը:

Գիրքը կարող  եք  ձեռք  բերել այստեղից:

Հետևիր ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ