
Զևսի Օլիմպիական տաճարը Հունաստանի ամենամեծ տաճարն էր, որի կառուցումը տևել է ավելի քան 7 հարյուրամյակ: Տաճարի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 6-րդ դարում, Արխայիկ դարաշրջանում: Բայց տաճարը լիարժեք կառուցվել է մ.թ. 2-րդ դարում՝ Հռոմեական դարաշրջանում: Շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 515 թվականին Պիսիստրատոս կայսեր հրամանով, բայց դադարեցվել է ընդհամենը 5 տարի անց, երբ տիրանի որդին տապալվել է: Հաջորդող դեմոկրատական շրջանում տաճարը համարվել է ճնշման խորհրդանիշ և շինարարական աշխատանքները դադարեցվել են:
Շինարարությունը վերսկսվել է մ.թ.ա. 175թվականին Անտիոքոս IV Էպիֆիանիսի կառավարման տարիներին: Ցավոք 10 տարի անց Անտիոքոսը մահացավ և աշխատանքները դադարեցվեցին հերթական անգամ: Մ.թ. 132 թվականին Աթենք իր երկրորդ այցելության ժամանակ Ադրիանոս կայսրը որոշեց ավարտել տաճարի շինարարությունը և այն նվիրել Օլիմպիական Զևսին:
Զևսի տաճարը դարձավ Ադրիանապոլիս անունը կրող նոր թաղամասի կենտրոնը: Օլիմպիոնը Հին Հունաստանի ամենամեծ տաճարն էր, իր չափերով գերազանցում էր անգամ Պարթենոնին: Շինությունը սկզբնապես մտածված էր դորիական ոճով, բայց հռոմեացի ճարտարապես Կոսսուցիոսը նշանակալիորեն փոխել է կառուցվածքը:
Այսօր 17.25 մետր բարձրությամբ ավելի քան 100 սյուներից պահպանվել են ընդհամենը 15-ը: 16-րդ սյունը կործանվել է 1852 թվականի ուժեղ փոթորկի ժամանակ, բայց նրա ավերակները դեռ նույն տեղում են գտնվում: 2 մետր շառավղով սյուները մարմարից են կառուցված: Դրանք շրջապատում են հրապարակը, որտեղ գտնվում են Զևսի ոսկուս և փղոսկրից արձանը և Ադրիանոս կայսեր արձանը:
Մ.թ.131 թվականին աթենացիները Ադրիանոս կայսեր պատվին կառուցեցին փակ կամար: 18 մետրանոց կամարը գտնվում է տաճարից հյուսիս-արևմուտք: Դրա վրա երկու նախադասություն է փորագրված: Ակրոպոլիսի կողմի գրառումը ասում է՝ ‹‹Սա Աթենքն է, Թեսեյի հնագույն քաղաքը››: Կամարի մյուս մասը նայում է տաճարին և քաղաքի՝ Ադրիանոսի կառուցած հատվածին և ունի հետևյալ գրառումը՝ ‹‹Սա Ադրիանոսի քաղաքն է, ոչ թե Թեսեյի››: Գրառումները վերաբերում են Աթենքի հին և նոր քաղաքների հիմնադիրներին: Կամարը սիմվոլիկ կերպով քաղաքը բաժանել է հին և նոր մասերի:
Աղբյուր՝ hetaqrqir.am