Զարուհի Խլոյան – «Իմ Գուչոն»

– Ու հենց էսպե՞ս են ողջ֊ողջ մեռնում,

Ու հենց էսպե՛ս ենք ողջ֊ողջ մեռնում,

Ու հենց էսպե՛ս ենք մենք քարեր դառնում…

Ա՜խր, ինչու՞ դու քար դարձար,

Ա՜խր, ինչու՞ հերոսացար…

Ա՜խր, էլ ո՞նց ձեր տուն մտնեմ,

Երբ փոխարեն քո ժպտալուն ու գրկելուն,

Նկարդ է ինձ լուռ դիմավորելու…

Ա՜խր, էլ ո՞նց հերոս փնտրեմ գրքերում,

Երբ դու դարձար անմահ հերոս դիրքերում,

Ա՜խր, էլ ո՞նց հաց կիսեմ, ասա՛,

Երբ երազներդ կիսատ մնացին…

Օրերդ էլի հաշվում եմ, գիտե՞ս

Ինչքան պետք լինի կսպասեմ ես քեզ,

Չնեղանաս,բայց գերեզմանիդ ես չեմ գալու,

Ոչ մի ծաղիկ քեզ չեմ բերելու…

 

Ծաղիկները ձեռքիդ քեզ եմ սպասում…

 

Գիտեմ, որ կգաս

Գիտեմ,որ կգամ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ