
Ու էլի գիշեր է, չեմ նշում ժամը, որ քմծիծաղով չասես հիմա կեսօր է, գիշերը նոր պետք է գա կամ արդեն անցել է։ Հա, գուցե, բայց իմ հոգում հիմա գիշեր է, ինձ նման իմ հոգին մի՛ սահմանափակիր, իմ հոգում ժամեր չկան, ավելի շուտ կար, մի ժամացույց էր, որ չափում էր ժամանակավոր լինելուդ աստիճանը, ու մի ջերմաչափ, որը պետք չեկավ գնալուցդ հետո, ինչի՞ս է պետք չափել սառույցի սառնությունը… Բայց մի արևի հույսահոտ շող է ընկել սառույցին ու քիչ֊քիչ հալվում է, զգուշացնում եմ, հույսի հոտը սուր է, բայց ցնդող, արի՛, քանի դեռ սառույցը միանգամից չի գոլորշացել… Չգիտեմ ես եմ գրկել գիշերին, թե գիշերը քեզ… իսկ իմ հոգում գիշեր է…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0