
Գնալով ավելի եմ համոզվում,որ մարդիկ լույս աշխարհ են գալիս ցավաքարերի ծիլերը մեջքներին տնկած։Մի՛ զարմացեք,այո՛, որքան մարդիկ իրենց սեփական կյանքի վրա իրենց ստվերն են գցում, այդքան այդ արևասեր ծլաքարերի ծիլը ծառ է դառնում։Դե հերի՛ք է էլի,հերի՛ք է ծանրացնեք ձեր մեջքը ձեր իսկ ձեռքով,իսկ հետո ձեր ցավաքարերը բեկոր֊բեկոր ինձ վրա նետեք…հոգնել եմ արդեն,անկեղծ հոգնել եմ…երևի դրանից է,որ քիչ֊քիչ քարանում եմ,ինչքան փորձում եմ բարձրանալ սրտիս չորսբոլորը շարված պատնեշները,մարդի՛կ,ի դեպ,ցավաքարերով շինված,այնքան ավելի վերևից եմ ներքև շպրտվում,դե լավ,որ էդպես եք ուզում,ուրեմն ես կլինեմ իմ սրտի հետ մենակ,պարուրված ձեր ֆեյքական,ցավաքարերով շինված պատնեշներով,բայց ԶԳՈՒՅՇ ԵՂԵ՛Ք էյ,անհա՛յտ,բայց հայտնի կյանքի ստրկացած շինարարներ,իմ ձգտումներն ավելի վեր են,ԶԳՈՒՅՇ ԵՂԵ՛Ք,ձեր իսկ մեջքից ինձ վրա նետած ցավաքարերով հավերժ աշտարակ չշինեմ,բայց այս անգամ ձեր գլուխՆԵՐԻՆ։