
Ես սովոր չեմ լուռ նստելուն,
Հեկեկալուն, ցավից ողբալուն։
Ես սովոր չեմ անհաջողի պիտակին,
Որ նման է փայթող արկին
Ծուլությունը քողարկելու հի՜ն հնարքին։
Ես սովոր չեմ ոչինչ չանելուն,
Բախտին մեղավոր հանելուն,
Ճակատագրից բողոքելուն,
Իսկ կյանքը փուչ համարելուն…
Ես սովոր եմ պայքարելուն,
Գեղեցիկը գնահատելուն,
Վատի մեջ լավը տեսնելուն,
Իմ ուզածին հասնելուն…
Ես սովոր եմ ուժեղ լինելուն,
Հաջողությունս կիսելուն։
Ես սովոր եմ անսովորին հաղթելուն,
Ես սովոր եմ անսովորը սովոր դարձնելուն,
Ու սովորը անսովորից տարբերելուց…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0