Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Զառա Սահակյան – «Ես քեզ սպասում եմ»

Զառա Սահակյան – «Ես քեզ սպասում եմ»

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
02/02/2020
2435
0
Share:

 

ԵՍ ՔԵՁ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ…

Ես քեզ սպասում եմ,
Թեև չգիտեմ,թե ինչքան երկար
Դեռ պիտի սպասեմ…
Գուցե և հավերժ,գուցե և շատ քիչ,
Բայց ես սպասում եմ…

Միայն չգիտեմ,թե վաղն ինչ կգա,
Եթե երջանիկ պահերն են գալու,
Թող ժամանակն ինքն էլ չզգա՝
Ինչքան արագ է այսօրն անցնելու։

Իսկ,եթե կրկին սպասման պահեր,
Կամ թե կարոտից խենթացած հոգին պիտի այցելի
Ժամանակն այս թող տևի դարեր՝
Չեմ ուզում տխրել տեղի անտեղի։

Երբ սպասումը ու խենթ կարետը,
Միավորվում են ,դառնում ընկերներ,
Քեզ հետ է մնում սիրո անոթը,
Որտեղ պահվում է անսահման մեծ սեր։

Կարող ենք սպասել որքան որ կուզենք՝
Մարդիկ հակված են երկար սպասելուն,
Միայն թե ափսոս,որ մենք չգիտենք՝
Սպասման վերջը ախ երբ է գալու….

***

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸ

Ինձ միշտ մի հարց է անդադար տանջում,
Ինչ նյութից են մորը ստեղծում,
Որ նա կարող է անդադար սիրել,
ԵՒ անմնացորդ ընդմիշտ նվիրվել….

Որ նա կարող է տանել ամեն բան,
Չի լքի որդուն և ոչ մի վայրկյան,
Իսկ նեղության մեջ որդուն կգրկի,
Իր սուրբ աղոթքով նրան կփրկի։

Որքան դժվար էր,երբ աչքը ճամփին
Որդուն էր սպասում սրտով կարոտած,
Բայց դեռ չգիտեր,որ հերոս որդին
Ընկել էր մարտում՝գնդակից խոցված…

Ծաղիկ էր դնում որդու շիրիմին,
ԵՒ համբուրում էր և լուռ հեկեկում,
Մինչ արծիվ դարձած իր հերոս որդին
Անմահացել էր ամենքի սրտում…

***

ԻՆՉՈՒ Է ԱՅԴՊԵՍ ՏԵՐԵՒԸ ԴՈՂՈՒՄ

Ինչու է այդպես տերևը դողում,
Նա վախենում է գուցե պոկվելուց,
Սակայն պոկվելիս այնպես է շողում,
Կարծես ազատվեց սրic խոցվելուց։

Ինչու է այդպես տերևը դողում,
Գուցե տանջում է նրան ինչ որ բան,
Եվ գուցե անչափ նա ծառն է սիրում՝
Ուզում է մնալ նրան անբաժան։

Եվ սակայն ինչու, ինչու է դողում,
Դժվար թե գտնեմ դրան պատասխան,
Բայց հաստատ գիտեմ նա չի վախենում,
Նա չի վախենում պոկվելուց անձայն։

Ախ ես հասկացա ինչու է դողում,
Նա միայնակ է քամու դեմ կանգնած,
Շատերն են լքել նրան այս կռվում,
ՆԱ ՄԻԱՅՆԱԿ Է,ՏԽՈՒՐ ԵՎ ԽՈՑՎԱԾ…..

***

ՄԱՐԴԸ…

Ինչպես չարտասվել,
Երբ նույնիսկ ինքը՝երկինքն է անզոր
Դիմանալ ցավին…..

Շատ հաճախ այնպես ուժգին է գոչում,
Որ արցունքները անձրևի տեսքով
Զարկվում են քարին
Հետո ապակուն
Հետո չորացած ու անկուշտ հողին….

Իսկ ինչից է,որ մարդիկ արտասվում են,
Երբեմն նաև առանց արցունքի,
Շատերի դեմքին նաև տեսնում ենք
Անտարբեր հայացք ու տխուր հոգի….

Մարդը ուժեղ է նաև երկնքից,
Մարդը ունակ է ցավը թաքցնելու,
Միայն թե մարդու հոգու աչքերից
Տեսնում ենք հոսող մի աղի առու….

***

Տխուր է հոգիս, անսահման տխուր,
Երեկ էր կարծես,
երբ այտիս վրա
Թողել էիր դու մի տաքուկ համբույր։

ԵՒ այդ համբույրից այտս կարմրել,
Դարձել էր կարմիր մի վարդի թերթիկ,
Թերթիկը կարմիր քամին էր տարել,
Տարել էր ինձնից իմ սերը փոքրիկ։

Այս կյանքում նույնպես քամիներ կան շատ,
Որ ամեն կողմից հարվածում են մեզ,
Բայց քամուց բացի կյանքում այս տկար,
Կա հույս ու հավատ և մի հզոր ՍԵՐ…..

***

ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԻՆ

Հայրենի հողը փամփուշտի զարկից ախ կոպտացել է
Հայրենի երկրի վերջին անդորրը ախ մոռացվել է..

Սահմանը լարված ու մեր թշնամու կրակը բաց է,
Իսկ մեր մայրերի թախծոտ աչքերը ինչպես միշտ թաց են։

Իսկ ուր է ահա խաղաղությունը,
Որ քարոզում են բարձրախոսներով,
Տեսեք փլվում է մեր վերջին սյունը՝
Անավարտ թողած բյուր երազներով…

Սահմանը լարված,ու մեր տղերքի ձեռքին էր զենքը,
Նրանց շուրթերից հանդարտ հնչում էր”Մարտիկի երգը”,
Որքան կարոտ կար և որքան թախիծ նրանց աչքերում
Անհուն կարոտով երազող սրտով հեռուն էին նայում..

Բայց ախ տղերքը այդպես էլ չեկան տունը հայրենի,
Իսկ պատուհանից ճամփին էր սպասում աչքը մայրերկ,
Մայրն ինչ իմանար,որ որդին երբեք տուն չի դառնալու,
Բայց նա սպասում էր կարոտած սրտով որդուն փարվելու…

Հերոսներ ունենք սահմանում զոհված,
Որոնց սրտերը երբեք չեն մարում,
Չեն մարում երբեք և ասում են,որ
ԿԲԱՑՎԻ ԼՈՒՅՍԸ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ……

***

Նախանձում եմ քեզ լուսին,
Նախանձուն եմ քանի որ
Դու ես տեսնում միասին
Սիրող սրտերին բոլոր։

Խնդրում եմ քեզ ,ասա ինձ,
Ուր է արդյոք հիմա նա
Այս ցնորված մշուշում
Ինձ հիշում է ակամա՞։

Լուսին քեզ միշտ նայելիս
Նրա դեմքն եմ ես հիշում,
Հիշում եմ ու աչքերիս,
Մեղմ հուշերն են մշուշվում։

Երեկո էր, երբ մի օր,
Մի անծանոթ փողոցում
Մեր աչքերը բախվեցին,
Ես քեզ տեսա խավարում։

Դու անծանոթ մի աղջիկ,
Արդյոք ուր էիր շտապում,
Ես այդ պահին հասկացա՝
Քեզ էի փնտրում ողջ կյանքում։

Լուսի՛ն ,ասա՛ խնդրում եմ,
Ու՞ր է արդյոք հիմա նա,
Պատուհանի մոտ կանգնա՞ծ,
Թե ննջում է արդեն նա։

Ով իմանա,գուցե նա
Ինձ պես տխուր երազում,
Արդեն քնի մեջ սուզված,
Ինձ է տեսնում երազում։

***

ՀՈԳՈՒ ՀԱՅԵԼԻՆ

Աչքը հոգու հայելին է,
Այն շատ պարզ է ,բայց անգին է…
Ամեն մարդու աչքերի մեջ
Հուրհրում է կրակ անշեջ։

Ժպիտի տակ դու կթաքցնես
Ամեն մի ցավ ու տառապանք,
Բայց աչքերը ճշմարիտ են՝
Չունեն կեղծիք, ոչ էլ խաբկանք….

***

ԵՂԵՌՆ

Երբ օսմանի կեղտոտ ոտքը
Մտավ հողը հայկական,
Երբ մանկիկի ճիչը լսվեց,
Ցավեց սիրտը մայրական։

Երբ տառապած հայությունը
Տեղահանվեց,խողխողվեց,
Քանդվեց հայի վերջին սյունը,
Հայոց ազգը կոտորվեց։

Մի մոռացեք,որ այս կյանքում
Ամեն ինչն իր վերջն ունի,
Մի մոռացեք,որ սրտերում
Ամեն մի ցավ վրեժ ունի։

Եղեռնը թող,որ դաս լինի,
Պատմությսն մեջ թող խազ լինի,
Կարդացողը թող հասկանա՝
ԱԱՐՅԱՄԲ ՀՈՂԻՆ ՉԵՆ ՏԻՐԱՆԱ….

***

Անծանոթ աղջկան

Երկինքն այսօր տխուր է կարծես,
Ես այսօր նույնպես տխուր եմ մի քիչ,
Արդյոք ինչն է մեզ այդպես տխրեցրել,
Առաջ եմ շարժվում ,վախենում փոքր-ինչ։

Վախենում եմ որ հենց այն նույնվայրում,
Որտեղ որ տեսա աչքերը քո թաց,
Բայց ինչից էր աչքերդ փայլում,
Գուցե արցունքն էր՝քամուց չորացած։

Վախենում եմ,որ հենց այդ նույն վայրում,
Քո պատկերը էլ երբեք չտեսնեմ,
Այսօր վա երկինքն այդ էր վկայում,
Ով ես դու ,ով ես,այդ էլ չգիտեմ…..

ԹեգերԶառա ՍահակյանՄտքեր
Նախորդ հոդվածը

Ի՞նչ է կրիպտոարժույթը, և որտե՞ղ են ռիսկերը

Հաջորդ հոդվածը

Նելի Պողոսյան — «Լուսին»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Ռիմա Զատիկյան – «Ուշացար…Լու՜յսը բացվեց»

    01/25/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Ման Էլյան – «Ասեմ, թե՞ գիտես,որ պիտի գրկես»

    09/13/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ՄտքերՆախագծեր

    Էրիկ Եղինյան – «Արդեն ուրիշ եմ»

    05/17/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Մտքեր

    Մարինե Աբգարյան – «Երազ՝ երազում»

    12/16/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Վարդան Հարությունյան – «Տղերքը մեր հոգիներում են ու ժպտում են ամեն մանկան աչքերում»

    07/21/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • Մտքեր

    Արամ Սարգսյան – «Տատիկ»

    12/29/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • ԿրթականՄշակույթ

    Հայկական ժողովրդական պարեր

Գիրք

Book Cover: Տասնմեկ րոպե - Պաուլո  Կոելյո

Տասնմեկ րոպե - Պաուլո Կոելյո

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT