Ճանաչիր ինձ – Յուրա Թաթոյան

Ողջույն!

Ես Յուրան եմ, ծնվել եմ 2003 թվականին, երաժիշտների ընտանիքում։

Փոքրուց սիրել եմ երգն ու երաժշտությունը, տատիկիս օգնությամբ սովորել եմ նվագել ստեղնաշարային գործիքներ։

Ես ծնվել եմ Լոռու մարզի Աքորի գյուղում, սիրում եմ իմ գյուղը, գյուղի մշակույթի տանը կամավոր եմ, և միջոցառումների ժամանակ հաճախ եմ ելույթներ ունենում․․․

2010-2019 թվականներին սովորել եմ Աքորու միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել և ավարտել եմ Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Աքորու երաժշտական դպրոցը, ներկայումս ուսումս շարունակում եմ Ալավերդու պետական քոլեջում․․․ Այժմ  Ալավերդու Լազուր ժող գործիքների անսամբլում 4 տարի է մեներգիչ եմ, և ելույթներ եմ ունենում Ալավերդու մշակույթի կենտրոնում, երբեմն էլ Երևանում))

Հիմնականում նվագում եմ ստեղնաշարային գործիքներ, ստեղծում եմ գործիքավորումներ։

Ես ոչ միայն դաշնամուր եմ նվագում ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունները կատարում, այլև զբաղվում եմ երաժշտական գործիքավորումով։ Սփյուռքահայ երգիչ-երաժիշտներից շատերն են իրենց գործերում հայկական ռիթմեր օգտագործում։

Բացի երգելուն և նվագելուն հետաքրքրված եմ ծրագրավորմամբ, սիրում եմ զբաղվել համակարգչով, բայց ոչ թե խաղում եմ ինչ-որ խաղեր, այլ ծրագրավորմամբ եմ զբաղվում, նաև աշխատում եմ այդ ուղղությամբ։

Համենայն դեպս նվագելը առաջին պլանում է, ու ավելի հավեսով եմ աշխատում այդ ուղղությամբ, լինում են օրեր, երբ ժամերով գործիքի կողքից չեմ հեռանում․․․

Ահա իմ կատարումներից մեկը․․․

Հետևիր ինձ YouTube.com -ում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ