
Յուրա Սուքիասյան – «Այսօրվա քո կատարած քայլը վաղվա համար կարող է դառնալ փոփոխություն»
Այսօրվա քո կատարած քայլը վաղվա համար կարող է դառնալ փոփոխություն։ Չմտածես , որ քեզանից շատ ինչ որ մեկը կմտածի քո ապագայի մասին։ Դու պետք է ստեղծես քո ապագան , էն ապագան , որը արդեն ստեղծել ես քո երևակայության մեջ։ Ձեռքերդ ծալած նստելով ու ոչինչ չանելով դու սպանում ես էն մարդկանց , ովքեր քեզ հավատում են։ Թող դժվար լինի , բայց հիշիր որ դժվար չի նշանակում անհնարին։ Կերտիր քո վաղվա օրը… Վերցրու հասարակությունից դրականը։ Միշտ էլ աճելու տեղ ունես։ Մի բավարարվիր ունեցածով , ձգտիր ավելիին։ Փնտրիր մոտիվացիա կամ ստեղծիր այն։ Դու ես քո ապագայի տերը , դու ես ստեղծում քո վաղվա օրը։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0