
Էս ամենը գրում եմ երևակայելով իբր գրող եմ։ Ե՞ս։ Գրո՞ղ։ Գրողը տանի, ինձնից ինչ գրող, բառերը գեղեցիկ իրար կողքի շարելով գրող չես դառնա։ Իսկ ես կփորձեմ, բառերը գեղեցիկ իրար կողքի շարելով երևակայեմ, որ գրող եմ… գրողի տարած, կամ էլ տարած գրող եմ։ Մեկ մեկ բառերը չեն հերիքում, որ զգացածդ կարողանաս գեղեցիկ կերպով դուրս հանես մեջիցդ, որովհետև զգացածդ տարօրինակ է քեզ համար, ինչպես այն բառերը, որոնք երբեք չես օգտագործել։ Երևի շատ զգացմունքային լինելն էլ է սխալ, մարդիկ դա որակում են որպես թուլություն ու շատ հաճախ հենց քո դեմ են օգտագործում։ Ես գեղեցիկ բառեր չգիտեմ, ինձ համար գեղեցիկ են էն բառերը, որոնց մեջ սեր կա։ Ու կան բառեր, որոնք պետք է փակես սնդուկում ու չբացես այնքան ժամանակ, մինչև չգտնես այդ սնդուկի բանալին։ Իսկ բանալին հենց սերն է, այն միակն է, ով կբացի այդ սննդուկը ու վերջապես այդ բառերը դուրս կգան այնտեղից։ Գրքային է՞, ֆանտաստիկ ինչ-որ չափով, բայց հենց սա է սերը։ Չէ որ գրքերից շատերը գրվել են սիրո պատճառով։ Իսկ սերը, սերը այն է, երբ նրա ձեռքը բռնելիս փշաքաղվում ես։ Երբ այդ ձեռքը երբեք բաց չես թողնում ու վերջում այն դառնում է ամուր գրկախառնության սկիզբ։