Յուրա Սուքիասյան -«365 օր, 365 նոր հնարավորություն»

Ավարտվում է 2019 թվականը , ոմանց համար լավ , ոմանց համար վատ։ 2019 թվականին եղել են և վերելքներ , և վայրէջքներ։
Ես գոհ եմ 2019 թվականից , կարող եմ ասել , որ հենց այս տարում եմ կայացել , որպես անհատ։ 2019 թվականին շատ մարդկանց գտա իսկ շատերին կորցրեցի։

Մի քանի ժամից նոր տարի է , ուզում եմ , որ ձեզ համար թանկ մարդկանց ձեզ հետ տանեք 2020 թվական։ Գալիք տարում ձեզ ցանկանում եմ անսահման սեր ու հաջողություն։ 365 նոր օր , որոնք իրենց հետ կբերեն 365 նոր հնարավորություն ավելի լավը դառնալու համար։ Մի քանի ժամից մենք կգրենք 365 էջանոց գրքի առաջին էջը , եկեք գրենք սիրուն պատմություն, որի վերջին էջը փակելուց հետո անգամ կհիշենք այս գրքի մասին։ Եղեք բարի ու ձեր շրջապատի մարդկանց մեջ էլ արթնացրեք բարություն։ Ժպտացեք ու կյանքին վառ գույներով նայեք։
Շնորհավոր նոր տարի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ