Յուրա Սուքիասյան – «ԿԱՐՄԻՐ թել»


Մենք, ես ու դու, կարմիր թելը բռնած քայլում ենք…

Քայլում ենք իրարից անկախ, պայմանով, որ թելը բաց չենք թողնելու։

Երբեք չենք կարող ձեռքերով իրար դիպչել,

Որովհետև միշտ մեկնումեկս առաջ ենք։

Չենք կարող իրար գրկել,

Որովհետև արգելված է թելը բաց թողնել։

Չենք կարող նայել իրար աչքերի մեջ,

Որովհետև քայլում ենք նույն ուղղությամբ… հեռավորության վրա։

Գրողի տարած թելը ծայր չունի….

Ու մենք դեռ երկար կքայլենք,

Մինչև մեզանից մեկը թելը չթողնի..

Ձկները սատկեցին…

Լողավազանը՝ մնաց դատարկ

Ձկները՝ երազանքներս էին

Լողավազանը՝ հոգիս…


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ