Յուրա Սուքիասյան- «ես եկա…»

Ես եկա, եկա այն ժամանակ, երբ բոլորը քեզ լքել էին,
Եկա, որ քեզ միայնակ չզգաս,
Եկա, որ ինքս միայնակ չմնամ։
Եկա, որ փոխեմ կյանքդ….

Այո, ես եկա, եկա, որ մնամ,
Որ աչքերիդ մեջ ինքս ինձ տեսնեմ,
Որ սրտիս խորքում անունդ պահեմ,
Որ նայեմ դեմքիդ ու առանց պատճառ ամուր քեզ գրկեմ։

Եկա , որ ժպիտդ անկեղծ դարձնեմ,
Որ աչքերիդ մեջ փայլ ավելացնեմ,
Սրտիդ բաբախը ես արագացնեմ,
Որ սիրեմ ու քեզ սիրել սովորեցնեմ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ