Յուրա Սուքիասյան – «Աղջիկը ստրուկ չի»

«Աղջկա տեղը գազի կողքին է», «Աղջիկը չպետք է օգտագործի ալկոհոլային խմիչքներ», «աղջիկը իրավունք չունի ժամը 6-ից հետո տնից դուրս գա» ասող տղեք, կամ ավելի ճիշտ սեքսիստներ վստահ ե՞ք որ էդ ձեր որոշելու բանն է։ Ինչի եք էդքան սահմանափակ մտածում։ Վերջերս նկար էի տեղադրել սթորիներումս «ԵՍ ՄԵԿՆ ԵՄ, ՈՉ ԹԵ ՄԵԿԻՆԸ» , ինչի եք փչացնում լիքը աղջիկների ճակատագրեր։ Ինչի եք իրենց դարձնում ստրուկ։ Հա, գիտեմ ինչի, որովհետև չեք սիրում, սիրող մարդը վստահում է։ Կամ էլ ուղղակի սխալ ճանապարհի վրա եք ու չեք ուզում ուղվել, որովհետև շրջապատը կմտածի դուք փոխվել եք, էն շրջապատը, որը ձեզ դարձրել է էդպիսին։
Հիշեք, որ մարդը ձեզ համար սեփականություն չի կարող լինել։

Աղբյուր ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ