
Կուզե՞ս ես քեզ սիրեմ այնպես , ինչպես Չարենցն էր սիրում Արփենիկին։
Կուզե՞ս իրար հետ քայլենք անձրևին ու նայելով իրար ժպտանք խենթի պես:
Կուզե՞ս քեզ համար հեքիաթ հորինեմ,
Որ դու լինես այդ հեքիաթի հերոսուհին , իսկ ես՝ հերոսը։
Կուզե՞ս քեզ համար երգեր հորինեմ
Կամ բռնեմ ցրտից սառած ձեռքը քո
Ու իմ ջերմությամբ տաքացնեմ ես այն։
Կուզե՞ս քեզ համար ես լուսին դառնամ,
Որ մթության մեջ քեզ լուսավորեմ։
Կուզե՞ս քեզ համար դառնամ ես պոետ,
Որ սիրուս մասին աշխարհին պատմեմ:
Կուզե՞ս իրար հետ նստենք հատակին ու գիրք կարդալով թեյենք միասին:
Կուզե՞ս քեզ համար արև նկարեմ, որ ձմռան ցրտին դու չմրսես։
Կուզե՞ս իրար հետ քայլենք փողոցում,
Բռնենք իրար ձեռք
Ու խենթի նման նայելով իրար աչքերի մեջ
Բարձր գոռանք «ես սիրում եմ քեզ»։
Կուզե՞ս քեզ համար ես լինեմ ես ,
Չդառնամ Չարենց կամ մեկ այլ գրող,
Կուզե՞ս քեզ պատմեմ սիրուն պատմություն,
Որն այս պահին կատարվում է մեզ հետ….
Աղբյուր՝ facebook.com