Յուրա Սուքիասյան – «Մեր ազգը վախ ունի աղջիկ երեխայից»

Մեր ազգը վախ ունի աղջիկ երեխայից , «երեխան երեխա է , բայց տղեն ուրիշ է» , ոնց եղավ, որ ուրիշ է։ Դրա համար չեք ունենու՞մ աղջիկ երեխա , դրա համար ե՞ք սպանում ձեր ապագա երեխուն , ինքը մեղք չունի որ աղջիկ է , ինքը պետք է ծնվեր։ Կա աշխարհում ավելի սիրուն մեկը , քան փոքր աղջիկ երեխան , չկա , իրանք կյանք են , իրանք ուրիշ են։ «Տղուց տղայա ծնվում» , ընդհանրապես երեխան կնոջից ա ծնվում , բայց էս էական չի , ես մենակ ուրախ կլինեմ , որ աղջիկ ունենամ , ավելին էդ իմ երազանքն է։ Երբ հասկանաք , որ էականը երեխայի սեռը չէ , այլ նրա ճիշտ դաստիարակությունը , էդ ժամանակ կհասկանաք , որ լիքը աղջիկներ հազար հատ տղա արժեն։

 

Աղբյուր՝ facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ