Յուռ Հակոբյան – «Ես կորցրեցի քեզ երկրիս վրա»

Ես կորցրեցի քեզ երկրիս վրա,
Չփնտրեցի՝ սխալվեցի,
Եվ սխալիս հատուցումն է
Քո իսկ հեռավորությունը։
Նայեցի կողքիս, գոյություն չունեիր,
Միտքս էլ դատարկ
Լցվել էր ուզում,
Բայց մոռացել էի՝
Հիշողություններ դեռ կան, որ պետք է լցվեն մեզ համար։
Եվ դու հեռվից թռչնի աչքով
Կամ էլ արևի շողի շոշափով,
Դու կընտրես ինձ՝
Մեղսավորիս,
Որ չփնտրեց քեզ հեռվում։
Կհավատաս դու իմ խոսքին
Ու չես կարծի, որ ստում եմ
Կամ կներես այն ստերս,
Որ ճշմարիտ կթվային քեզ։
Քեզ չփնտրեցի երկրային կյանքում,
Բայց կգտնեմ քեզ երկնքիս կողքին,
Դու ինձ կանտեսես
Ինչպես որ ես կայի,
Բայց կընդունես ինձ
Երբ զգաս կողքիդ եմ։

Ես կորցրեցի քեզ երկրիս վրա,
Բայց գտա հեռվում՝ երկրից անդին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ