Յուռ Հակոբյան – «Սիրեք իրար, հարգեք իրար ու մի պահանջեք իրարից ոչինչ»

Ներկայիս հայաստանյան կյանքում հասարակությունը էնքան գաղջ շերտերի ա բաժանվել, որ ուղղակի չի լինում ընկալել այն որպես հասարակություն: Մարդկանց զգալի զանգված համարում են իրենց ամենաճիշտ դատող, քարոզող, սխալը շտկող, կարծիք ստեղծող, լիդերությունը ձեռքը վերցնող անձինք, բայց իրականում ճիշտ հակառակն ա դուրս գալիս: Էնքան շատ են սիրում պոռոտախոսել, որ չեն նկատում իրենց սեփական խոսքի ու քայլի անհամատեղելիությունը: Մի ձեռքում մատիտ, որով գրում են, մյուս ձեռքի ռետինով՝ ջնջում ու նորը գրում: Այդպես շարունակում են այնքան մինչև մի քանի “համակարծիք” անհատներ, ովքեր սեփական կարծիք չեն կարողանում ձևավորել, դառնում են նրանց մտքին հետևորդ: Մարդկանց մեծամասնությունը ովքեր իրոք չեն կարողանում ելք գտնել հայաստանյան կյանքում սեփական կյանքը փոքր-ինչ արժևորելու համար, նրանք դառնում են “զոհը” էն պարազիտների ովքեր ուղեղի մինչև վերջին թելը վերացնում են ու էդ մարդկանց անում են իրենցով, նրանց հաշվին էլ իրենց խոսքն են առաջ տանում: Էդ մակաբույծերից շատերն ուղղակիորեն “գուլյատ” եմ անում կյանքում: Էդ մակաբույծերի շնորհիվ միախառնվում են ներկան, անցյալը, չէկած ապագան, չծնվածը, ծնվածը, սպանվածը, աբորտ եղածը, զոհվածը, զինվորը, հերոսը, վարձկանը, դավաճանը, թշնամին, անտունը, սովածը, հարուստը, աղքատը, հիվանդը, մաքուրն ու կեղտոտը: Գիտեք ինչու են խառնում, որ պարզություն չնկատվի, որ էն մարդիկ ովքեր բացարձակապես չեն ցանկանում խորանալ մռայլության մեջ ու մաքսիմալ պարզ են նայում ամենին, նրանց համար դառնա էս ամենը էլ ավելի քաոտիկ քան իրականությունն ա:
Աշխարհը հիմիկվա դրությամբ կատաստրոֆիկ ոչ ադեկվատ ու ոչ ստատիկ վատ վիճակում ա, ինչքան էլ, որ շատ մարդիկ՝ թե անհատներ, թե կազմակերպություններ, թե բրենդեր, թե այլոք, փորձում են մաքսիմալ դրականն ավելացնել կյանքում: Հա, հիմա շատերը կասեն մենք մերը թողած աշխարհի մասին չենք մտածելու: Սահման, զենք, զինվոր:
Հարց չկա, ձեզ ոչ ոք չի էլ պարտադրում մտածել աշխարհի մասին, բայց փաստացի դուք ձեր երկրում ուրիշի կյանքով ավելի շատ եք ապրում, քան սեփական: Ուրիշի ունեցածն ավելի եք արժևորում քան սեփականը, ուրիշնեին ավելի եք նախանձում քան ինքներդ ձեզ: Ուրիշի տակ փորում եք, հետո պառկում ոտքերի տակ, ուրիշին գերադասում եք սեփական ընտանիքից, ուրիշներից պահանջում եք (որի իրավունքը չունեք) լինեն համախմբված, բայց առաջին վայրկյանին դուք եք լինում նավը լքող առաջին առնետը, ուրիշներից կպահանջեք լինեն հարգալից ձեր հանդեպ (իրավունք ունեք), բայց երբեք հարգանք չեք տա: Դուք ինքներդ ձեզ երբեք հաշիվ չեք տալիս: Դուք բոլորդ էլ էգոիստ եք ու էգո ունենալը էդ նորմալ ա, բայց պետք չի ուրիշին դարձնել ձեր էգոզմի զոհը, երբ դուք ուրիշին ասում եք անի այնպես ինչպես դուք եք ուզում, այ դա էգոզիմա, դուք չեք առաջարկում ընդհանուր հայտարարի գալ, լուծում փնտրել, գտնել, որոշում կայացնել, դուք հրամցնում եք ու պարտադրում, որ ուտեն, ձեր նմաններին ուղղակի կարելի ա սիրուն ասել` սիկտիր:
Դուք մարդկանց հոգեբանական վիճակի վրա այնքան եք ազդում, որ կարողանում եք փչացնել, մի ողջ երկրի աուռա: Տարակարծություն ունենալը շատ լավ բան ա, բայց երբ դա վերածվում ա վատ միտում ունեցող գործիքի, էդ արդեն աններելի ա:
Երեկվա տոնակատարության մեկնաբանությունները շատուշատ պսեվդոհայրենասերների, ուրիշի ցավով իբր ապրողների երեսն ա ցույց տվել: Սիրում են մարդիկ սևի մեջ ապրել, թույն շնչել, անիծել, չկամենալ: Հարց չկա լիքը հարցերում ես սխալ եմ գուցե (թեկուզ ոչ գիտակ), բայց ախր գիտակներ էլ չկան էդ հարցերի մեջ: Գիտակներն էլ էստեղ չեն ապրում, ովքեր էլ խոսում են արդեն բերանները փակ ա, ովքեր կխոսեն էլի կփակվի: Խի՞ եք դուք ցույց տալիս, որ իբր դուք ամենասուրբն եք, ամենաճիշտը, ամենաանսխալը ու բառերը գործ դարձնողը: Երբ անհատը գնում ա աշխարհով մեկ շրջում ա, երկրի խառը վիճակի ժամանակ, նրան չեն ասում խի՞ ես գնացել: Բայց երբ անհատների համար, ովքեր երկրում կարող են գոնե 2 ժամ ժպտալ, իրանք արժան չեն, որովհետև ինչ-որ ճոռոմախոս քննադատներ, որոշել են, որ սխալ ա երկրում տոնակատարություն անել, բայց էդ նույն մարդիկ իրենց երեխեքին տարել էին սալյուտ ցույց տալու: Եթե խոսքը վերաբերվում ա բյուջեից գումար հատկացնելուն էդ ամենի համար. մի պարզ բան կասեմ, ավելի լավ ա դրա համար հատկացվի, քան չաշխատողներին պարգևատրումներ բաժանեն կամ էլ լափեն ինչ-որ ռեստորանում մի քանի հոգով: Հա կասեք կարող էին դիրքերի ու մնացյալ հույժ կարևոր բաների վրա ծախսել, բայց հարցը ստեղ էդ չի, հարցն էն ա, երբ մենք անցած տարի հաղթել էինք մանկական Եվրոտեսիլում ու բոլորդ էլ քաջ գիտակցում էիք, որ հասարակ տուպոյ դեմքով չենք ներկայանալու աշխարհին, երկրում պատվիրակություններ ընդունելուց, այն ժամանակվանից հարցը գլուխ բարձրացնեիք ու ձեր խոսքը առաջ տանեիք, որ այսպիսի տոնակատարություն չանեն: Հա կասեք երկու ամիս առաջ էլ 200 զոհ ունեցանք, բոլորդ էլ լավ գիտեք, որ անխուսափելի ա պատերազմող երկրում զոհ չունենալը, անխուսափելի ա կռիվ չանելը, բայց երբեք չպետք ա մռայլ ուղեղով ու մթագնած հասարակությամբ փորձել պատերազմել: Մարդկանց էնքան եք դուք ու ձեր նմանները մռայլությամբ դեգրադացրել, որ մարդիկ անգամ լուսավոր ժամանակ խարխափելով են ման գալիս, վախով են ապրում, էնտուզիազմը լավ կյանք ունենալու հավասարվել ա զրոյի, ջահելությունը դարձել ա լոդր, ոչ ոք չի ուզում ինչ-որ լավ բան ստեղծի ընդհանուրի համար դարձնի, իսկ ով անում ա կամ փորձում ա անի, չոռ եք ասում:
Ընդամենը մի բան կասեմ, առողջ մտքով, դրական էմոցիաներով ու մաքիսմալ դրական վիբրացիաների շնորհիվ մենակ կարա երկիրը, անհատը պատերազմում (ցանկացած պատերազմում) հաղթի: Բոլորն էլ վախենում են, բայց խիզախը նա ա, ով քայլ ա անում անգամ գիտակցելով իր վախը:
Մի փչացրեք ժողովրդի աուռան, փորձեք մաքսիմալ դրականի վրա շեշտը դնել, մարդու ներաշխարհը ինչքան լուսավոր լինի, էնքան էլ ավելի կկարողանա նա պիտանի լինել կյանքին ու հասարակությանը:
Սիրեք իրար, հարգեք իրար ու մի պահանջեք իրարից ոչինչ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ