You Tube-ի ստեղծումը

Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին Սան Բրունոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ) PayPal ընկերության նախկին աշխատակիցներ Ս. Չենի, Չ. Հերլիի և Դ. Կարիմի նախաձեռնությամբ:
Նրանք կիրառել են Flash Video տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փոխանցվող տվյալների ոչ մեծ ծավալի դեպքում ստանալ ձայնագրության համեմատաբար լավ որակ։
YouTube-ում առաջին տեսանյութը Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։
2006թ. նոյեմբերին ծառայությունը գնել է Google ընկերությունը, և այժմ այն Google Inc.-ի դուստր ընկերությունն է։
Վիճակագրական տվյալներ.
1.Ամսական ավելի քան 800 միլիոն այցելու,
2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում,
3.Կայքի այցելուների 70%-ն ԱՄՆ-ից դուրս են,
4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են,
5.2011թ. բջջային սարքերից եկող հոսքը եռապատկվել է,
6.Youtube-ը տվյալ պահին աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքն է,
7.Youtube-ի ամենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):

Ձեզ նույնպես կարող է դուր գալ