YouTube-ի օգտատերերը սկսել են ավելի հաճախ դիզլայքեր դնել․ հետազոտություն

Yoola մեդիա ընկերությունը YouTube վիդեո հոստինգի ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե ինչպես է փոխվել ծառայությունը 2020 թվականի առաջին կիսամյակում: Մասնագետները վերլուծել են ավելի քան 4500 ալիք և պարզել, թե այժմ ինչ են նկարահանում բլոգերները, և ինչպիսի տեսանյութեր է առավելապես դիտում լսարանը, հայտնում են Yoola մամուլի ծառայությունում:

Համաճարակի ընթացքում YouTube-ում դիտումներն աճել են 30%-ով, մարդիկ սկսել են ակտիվորեն հավանել տեսանյութերը. դրանք դարձել են 52%-ով ավելի, բայց չհավանումների(դիզլայք) թիվը նույնպես աճել է 75%-ով:

Ինչպես նախկինում, արական լսարանը գերակշռում է (61%), բայց իգական լսարանի մասնաբաժինը փոքր-ինչ աճել է. այն դարձել է  3,6%-ով ավելի: Ամենից հաճախ ծառայությունից օգտվում են 25-ից 35 տարեկան մարդիկ, իսկ 13-ից 17 տարեկան և 18-ից 24 տարեկան մարդիկ ավելի երկար դիտում են տեսանյութերը: Տեսանյութերը դիտելու ամենատարածված օրերն են շաբաթ և կիրակի օրերը:

YouTube-ի ամենատարածված հարցումներն են խաղային տեսանյութերը, զվարճալի և մանկական բովանդակությունը: Անցած վեց ամիսների ընթացքում ուսումնական տեսանյութերի պահանջարկն աճել է 74%-ով: Զվարճանալիս օգտվողները դիտում են ֆիլմի ակնարկներ կամ լսում երաժշտություն: Մանկական հատվածի դիտումը կրճատվել է 44%-ով, դա պայմանավորված է YouTube-ի նոր քաղաքականությամբ և ինտերնետում երեխաների անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենքով:

Հետազոտություններում օգտագործվել են YouTube վերլուծության տվյալների, Yoola-ի և Yoola Pro-ի վիճակագրությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ