Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ՏՏ ոլորտ
Գլխավոր›ՏՏ ոլորտ›Դեմքի ճանաչման ծառայությունները կարող են օգտագործել ձեր դիմակավորված սելֆին՝ ալգորիթմների ուսուցման համար

Դեմքի ճանաչման ծառայությունները կարող են օգտագործել ձեր դիմակավորված սելֆին՝ ալգորիթմների ուսուցման համար

Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
07/03/2020
1414
0
Share:

Ձեր՝ դիմակով սելֆիները տեսնում են ոչ միայն ընկերներն ու հարազատները․ բազմաթիվ հետազոտողներ կարող են դրանք օգտագործել դեմքի ճանաչման ալգորիթմները բարելավելու համար: Տվյալների բաց հավաքածուներում CNET֊ը հայտնաբերել է հազարավոր այդպիսի լուսանկարներ, որոնց մեծ մասը վերցվել է անմիջապես Instagram-ից:

COVID-19 համաճարակը ստիպեց միլիոնավոր մարդկանց կրել բժշկական դիմակներ: Սա դարձավ իրական մարտահրավեր դեմքի ճանաչման ծառայությունների համար. դիմակը ծածկում է դեմքի մեծ մասը, ինչը բարդացնում է ալգորիթմների աշխատանքը: Բազմամիլիոնանոց արդյունաբերության ապագան կախված է նրանից, թե տեխնոլոգիաները կարող է այս պայմաններում անհատներին նույնականացնել: Խնդիրը հաղթահարելու համար ծրագրավորողներին անհրաժեշտ է դիմակակիր մարդկանց ավելի շատ լուսանկարներ:

Ապրիլին հետազոտողները Github֊ում հրապարակեցին COVID19 Mask Image Dataset տվյալների բազան, որն իր մեջ պարունակում է դիմակակիր մարդկանց ավելի քան 1200 պատկեր: Բոլոր նկարները ստացվել էին Instagram-ից: Դրանից մեկ ամիս առաջ չինացի հետազոտողները ներկայացրել էին համացանցից հավաքած դիմակակիր մարդկանց 5000 լուսանկարների բազա:

Ապրիլյան տվյալների բազայի ստեղծողները օգտագործեցին իրենց ստարտափը Workaround արհեստական բանականության ոլորտում՝ տեղեկատվություն հավաքման և դիմակակիր մարդկանց նկարները նույնացնելու համար:

«Մեզ ոգեշնչում են այն ընկերությունների նախաձեռնությունները, որոնք անվճար ինչ-որ բաներ են անում՝ ուրիշներին օգնելու համար: Մենք օգտագործել ենք ոչ թե անձնական պատկերներ, այլ Instagram-ի լուսանկարներ, որոնք հասանելի են ցանկացած օգտագործողի: Դա պարզապես համապատասխանող տվյալների ընտրություն է », – ասաց ընկերության ղեկավար Վաֆա Արբաշը:

Դեմքի ճանաչման ծառայությունները վաղուց օգտագործում են հանրորեն մատչելի լուսանկարներ: Միևնույն ժամանակ, հետազոտողները նկարներում պատկերված մարդկանց չեն հարցնում` համաձա՞յն են իրենց տվյալները տրամադրել ալգորիթմների ուսուցման համար: Քաղաքացիական ազատությունների պաշտպանները փաստում են, որ այս տեխնոլոգիան վտանգի տակ է դնում գաղտնիությունը և խոսքի ազատությունը և հիշեցնում, որ հսկողության չարաշահման կանխարգելմանն ուղղված օրենքներ գործնականորեն գոյություն չունեն:

Clearview AI-ը, դեմքի ճանաչման սկանդալային ընկերությունը, իր տվյալների բազայում հավաքել է ավելի քան 3 միլիարդ պատկեր սոցիալական ցանցերից՝ հղում կատարելով First Amendment֊ին:

ԱՄՆ-ի նահանգների ավելի քան կեսի բնակիչները պարտավոր են բժշկական դիմակներ կրել հասարակական վայրերում` COVID-19-ի տարածումը կանխելու համար: Բայց դիմակը ազդում է ոչ միայն վարակի տարածման արագության, այլև դեմքի ճանաչման տեխնոլոգիաների զարգացման վրա: Դեմքի մակերևույթի մեծ մասը, որը սովորաբար վերլուծում է տեխնոլոգիան, այժմ դիմակավորված է:

Դեմքի ճանաչման որոշ ծառայություններ խնդրեցին իրենց աշխատակիցներին դիմակով սելֆի ուղարկել, ինչպես նաև սկսեցին դիմակներ ավելացնել արդեն առկա լուսանկարների վրա: ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը նույնպես նախատեսում է դիմակներ ավելացնել առկա լուսանկարներին` դեմքի ճանաչման ալգորիթմները ստուգելու համար:

Միևնույն ժամանակ, մարդկանց շրջանակը, ումից կարելի է սելֆի խնդրել, սահմանափակվում է ընկերության աշխատակիցներով, իսկ արհեստականորեն ավելացված դիմակով նկարները պակաս արդյունավետ են ալգորիթմների ուսուցման համար` համեմատած սովորական պատկերների հետ: Բացի այդ, դեմքի ճանաչման ծառայություններին անհրաժեշտ են ավելի բազմազան պատկերների հավաքածու, որպեսզի ալգորիթմները կարողանան ավելի լավ ճանաչել տարբեր սեռերի և տարիքի մարդկանց, տարբեր մաշկի գույներով և տարբեր դիմակներով:

Ըստ Արբաշի, Workaround-ի աշխատակիցները հավաքել են ավելի քան 3000 Instagram լուսանկարներ դիմակների հետ կապված հեշթեգերի միջոցով։ Նրանցից 1200-ը ընտրվել են ընկերության հանրային տվյալների բազայում օգտագործելու համար: Ընկերության տեղադրած պատկերների թվում եղել էին երեխաների լուսանկարներ. Արբաշը նշել է, որ դրանք սխալմամբ կարող էին մուտք գործել տվյալների բազա:

Ստարտափի աշխատակիցները լուսանկարներում պատկերված մարդկանցից թույլտվություն չեն խնդրել՝ իրենց տվյալների օգտագործման համար: Ըստ Արբաշի, եթե օգտվողները չեն ցանկանում դրան մասնակցել, նրանք կարող են սահմանափակել իրենց էջերը հասանելիությունը սոցիալական ցանցերում: Միևնույն ժամանակ, նա հաստատեց, որ լուսանկարների մարդիկ չգիտեն, որ հայտնվել են տվյալների բազայում:

«Մենք դրա վրա փող չենք վաստակում, սա ոչ առևտրային ծրագիր է», – շեշտեց Արբաշը: «Մեր նպատակն էր օգնել տվյալներով և մեքենայական ուսուցմամբ զբաղվող մասնագետներին հաղթահարել հանրային անվտանգությունն ապահովելու համար առաջացած խնդիրը»:

Ինչ-որ պահի, հղումների վավերականության ժամկետը Instagram-ի լուսանկարները վրա դադարեց։ Տվյալների բազայի օգտագործողները սկսեցին հետաքրքրվել, թե ինչպես հասանելիություն ստանան լուսանկարներին: Արբաշը հայտարարեց, որ եթե նախագիծը պահանջարկ ունենա, ընկերությունը կարող է դիմակավորված մարդկանց ավելի շատ լուսանկարներ ստանալ:

«Մենք երրորդ անձանց թույլ չենք տալիս հավաքել կամ օգտագործել մեր օգտագործողների կողմից տեղադրված լուսանկարները՝ առանց նրանց համաձայնության: Մենք շարունակում ենք հետաքննել այս փաստը », – ասվում է Facebook-ի հայտարարության մեջ:

Real World Masked Face Dataset-ը իրեն անվանում է բժշկական դիմակներով մարդկանց լուսանկարների ամենամեծ տվյալների բազան (ընկերության մասնագետները հավաքել են 525-ից ավելի դիմակավորված մարդկանց ավելի քան 5000 պատկեր): Տվյալները հավաքվել էին չինացի գիտնականների կողմից Վուհան համալսարանի կողմից, քաղաքում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի բռնկումը:

Մարտի 23-ին հրապարակված մի փաստաթղթում նշվում է, որ հավաքված լուսանկարները «ամբողջ ինտերնետից» հավաքված հանրային անձանց լուսանկարներ են: Ստանալ ավելի մանրամասն մեկնաբանություններ հետազոտողներից չհաջողվեց:

Դեմքի ճանաչման ալգորիթմների ուսուցման համար սոցիալական ցանցերից լուսանկարներ օգտագործելու պրակտիկան նոր չէ: Ստեղծված իրավիճակը կապված է COVID-19-ի հետ: Համաճարակի պայմաներում ծառայությունները պետք է արագ սովորեն ճանաչել դիմակավորված դեմքերը` ապահովելու համար հասարակական անվտանգությունը: Մինչդեռ, այդ անհրաժեշտությունը բախվում է կադրերի՝ առանց նրանց վրա պատկերված մարդկանց համաձայնության օգտագործման էթիկական խնդրի հետ:

«Մարդիկ կարող են դեմ լինել, որ իրենց նկարները հայտնվեն տվյալների բազաներում, որոնք հետագայում կօգտագործվեն օտարերկրյա ինքնավար պետությունների կառավարությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը», – կարծում է Constitution Project֊ի ավագ խորհրդատու Ջեյք Լապերուկը: «Նույնիսկ եթե մարդիկ չեն ակնկալում ամբողջական գաղտնիություն՝ տեղադրելով իրենց լուսանկարները սոցիալական ցանցերում, նրանք հաստատ իրենց պատկերացումներն ունեն այն մասին, թե ինչպես է կարելի կամ չի կարելի օհտագործել այդ լուսանկարները»:

ԹեգերCOVID19facebookInstagramալգորիթմդեմքի ճանաչումդիմակլուսանկարներԿորոնավիրուսսոցիալական ցանցեր
Նախորդ հոդվածը

Բիայնապատում

Հաջորդ հոդվածը

7 փաստ մասոնների մասին

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՏՏ ոլորտ

    Ռոբոտ֊հավաքարարներ։ Ինչպես են նրանք աշխատում և օգնում կորոնավիրուսի դեմ պայքարում

    07/05/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունՀետաքրքիր

    Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով

    06/01/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՏՏ ոլորտ

    Facebook-ը խմբային տեսազանգերի Messenger Rooms ծառայություն է գործարկում

    04/25/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ՏՏ ոլորտ

    Instagram-ը սկսել է պայքարել կորոնավիրուսի դեմ

    02/17/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • ԱշխարհԱռողջապահությունԳիտական

    Հայտնաբերվել է կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

    07/11/2020
    Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
  • ՏՏ ոլորտ

    Չինաստանը կարող է աշխարհում առաջինն ամբողջությամբ հրաժարվել կանխիկից

    07/03/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԺամանցԿրթական

    Ինչպես հանգստացնել աչքերը

  • ԱշխարհԳիտական

    Հոսող գետեր և անձրևող ամպեր Սատուրնի ամենամեծ արբանյակի վրա

Գիրք

Book Cover: Անկում - Ալբեր Կամյու

Անկում - Ալբեր Կամյու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT