Վիլիկ Սահակյան – «Ընտանիք»

Հոսել,
Հոսել անընդհատ,
Հորդ
Ու մորդ վեճերից
Խոնավացած պատերից,
Ինքդ քո քթերից
Հոսել,
Դատարկվել
Անընդհատ տանջող խոնավությունից։
Մոր ձեռքից խլել
Հատակի ջնջոցն
Ու սրբել խոնավ պատերի
Անդուր հայացքները
Ձեռքով ձգել
Ծնողների կնճռոտված ճակատները
Ու մատներով խորել ժպիտներ։
Անել ամեն ինչ
Ինքդ քեզ լավ ընտանիք պարգևելու համար
Ոչինչ չանելով։
Չանել եչինչ
Ու ունենալ
Հեր,
Մեր,
Չունենալու գաշվով։
Անընդհատ դույլեր դնել պատերի տակ
Ու բանի տեղ չդնել լցված ամաններին,
Անընդհատ դատարկել
Ու դատարկվել,
Լվանալ պատերը,
Մաքրել ամեն ինչ,
Ու ձեղունից ուղիղ աչքի տակ
Կկաթա,
Կաթ-կաթ Կաթ-կաթ
Աղի արտասուքը
Խոնավ պատերի
Ու վերջապես ծերունին կվայելի
Ուրախ մանկությունը…..

Ձեզ նույնպես կարող է դուր գալ