Ելենա Հովհաննիսյան – «Երբ փոթորիկը խուժել է հոգիդ»

Երբ փոթորիկը խուժել է հոգիդ
Գամվե՞լ ես պատին, թե՞ փորձել փախչել,
Երբ մրրիկները կտրել են ուղիդ
Շարժվե՞ս ես առաջ, թե՞ տեղում դոփել։

Դու ընկել ես ցած
Ինչ է, թե հեռվում քեզ նման մեկը
սիրի վսեմը։
*
Պատերազմել են անշուշտ եսերդ,
Երբևէ ցավից մելամաղձե՞լ ես,
Խաղաղություն է քարոզել ներսդ,
Իսկ դու զոհերին քո խղճացե՞լ ես

Դու ընկել ես ցած
Ինչ է, թե հեռվում քեզ նման մեկը
Պաշտի վսեմը։
*
Փորձել ես նրանց ծարավն հագեցնել
Քո իսկ մարմնից քամած արյունով,
Իսկ երբ արյունը քո ներս է հորդել
Վիրակապե՞լ են վերքերդ սիրով։

Դու ընկել ես ցած
Ինչ է, թե հեռվում քեզ նման մեկը
Սիրի վսեմը։
*
Երբեմն դու քեզ ցավից ճզմել ես,
Որ ուժ տաս` իր մեջ սեր չունեցողին,
Դու տառապանքից չես հիասթափվել,
Որ կենդանացնես մեռած քո մարմնին։

Քեզ բարձրացնողներ այդպես էլ չեղան
Քեզ նետել են ցած,
Որ հեռվում մեկին` քեզ նման մեկին
Սիրի վսեմը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ