Խոչընդոտները չպիտի արգելք հանդիսանան / Յանա Գրիգորյան

– Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, արդյո՞ք դրանք օգնում են մարդուն առաջ գնալ:

– Գիտեք ինչպե՞ս, մարդն ինչ էլ անի, ինչքան էլ ճիշտ ապրի , մեկ է կհայտնվի մեկը, ով կքննադատի իրեն ու իր տեսակը։ Հաճախ մարդիկ քննադատում են մեզնից յուրաքանչյուրիս, քանի որ մենք հասել ենք ավելիին, իսկ իրենք չկարողանալով հասնել այդ ամենին, քննադատում են։ Այդ ամենի հիմքում խոսում է նախանձը։ Պետք է ապրել այնպես,  ինչպես դու ես ուզում , քանի որ եթե սխալվես, ոչ մեկ քո հետ հավասար չի տառապի ցավիդ համար։ Հաճախ օգնում են, քանի որ շատերն թքած ունեն մարդկանց կարծիքի, քննադատությունների վրա։ Այո՛, և ես ուրախ եմ, որ դեռ կան այդպիսի մարդկանց չվերացվող տեսակ։ Հաճախ էլ մարդիկ կարևորում են ոմանց կարծիքը, ինչը իմ կարծիքով շատ սխալ է։

– Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը, ի՞նչն է ոգեշնչում:

– Քայլել առա՛ջ, ինչ էլ լինի և եթե հանկարծ մի տեղ սայթաքեմ, դա ինձ չխանգարի հասնել իմ նպատակին:

– Որո՞նք են այն մարդկային որակները, որոնք շատ եք կարևորում:

– Մարդկանց մեջ ամենաշատը կարևորում եմ անկեղծությունը, ազնվությունը, բարությունը և դիմացինին նեղ պահին ձեռք մեկնելու կամ հասկանալու ունակությունը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան կրթական համակարգին:

– Հայաստանի կրթական համակարգն նորմալ է և զարգացումը կախված է հենց մեզնից, քանի որ մենք ենք այն սերունդը, որոնք պետք է շարունակեն, սովորեն, տարածեն և բարձր պահեն մեր երկրի անունն ու ապագան:

– Ի՞նչ կոչ ունեք հայ հասարակությանը:

– Հայ հասարակության անդամներին կոչ եմ անում մնալ այնպիսին, ինչպիսին որ կան և եթե նրանք ուզում են այս կյանքում հասնել ինչ֊որ բանի, խոչընդոտները չպիտի արգելք հանդիսանան նրանց համար։

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ