
Խմորի համար
- 130գ կարագ
- 1բաժակ շաքարավազ
- 1տուփ վանիլին
- 3ճ.գ. մածուն
- 1թ.գ. սոդա
Միջուկի համար
- 1կգ խնձոր
- 0,5բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Կարագը հարել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և խառնել։ Ավելացնել 3 ճ.գ. մածուն, 1 թ.գ. սոդա և վանիլին, խառնել։ Ապա ավելացնել այնքան ալյուր, մինչ դառնա չկպչուն խմոր։ Խմորը բաժանել երկու անհավասար մասերի։ Խմորի մեծ մասը փռել նախապես յուղած թավայի վրա։ Ապա պատրաստել միջուկը։ Միջուկը պատրաստելու համար նախ քերիչով անցկացնում ենք խնձորը, ապա ավելացնում ենք շաքարավազը, որից հետո խառնում ենք և լցնում փռած խմորի վրա։ Խմորի երկրորդ գունդը շերտիկներով փռում ենք միջուկի վրա և վրան քսում ձվի դեղնուց։ Դնում ենք ջեռոցի մեջ (200°C), թողնում 20-30 րոպե։
Բարի ախորժակ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0