
Շողքդ նստել էր հին ու ավերված տանդ պատի տակ՝ մենակ, մեն մենակ: Օտարված սիրտդ դիմանում է դեռ ու կշտացնում է քեզ հիշողությունդ:Փողոցը դատարկ էր , բայց վխտում էին անտարբեր մարդիկ, անհավես մարդիկ։ Աչքերդ մի կետի հառած , սպասումի արձանի ես վերածվել, փնտրում էին և չէին հոգնում: Դրանք երկրագնդի վրա միակ աչքերն էին, որ չէին քնում: Դու ծնվել ես արթուն մնալու համար և արդեն հիշում ես երկնքի բոլոր աստղերի անունները: Տարվա բոլոր եղանակներից քեզ գարունը բաժին հասավ: Գարնանը դու նրան ցույց տվեցիր ճանապարհը։ Այդ ժամանակ Ծիրանենին դեռ նոր էր ծաղկել: Դա վերջին անգամն էր երբ այդ ծառը ծաղկեց:Երևի նեղացել էր իր տիրոջից,ով տնկել էր այդ ծառը և թողել էր նրան ու տեղափոխվել Մարտի դաշտ: Գնալուց առաջ նա բղավեց. _Ես կվերադառնամ այն ժամանակ՝ երբ աշխարհում ավարտվեն բոլոր պատերազմները: Դու դեռ սպասում ես : Դու Մայր ես ճակատագրով: Քո ճակատին գրված է սպասել, տանջվել ու նեղվել ,տխրել ,լաց լինել թաքուն ,բայց ուժեղ մնալ և ուժեղանալ: Ճակատագիրը քո պատմության մեջ մի տող բաց է թողել ու այդ տողը դատարկ թողել: Դու ամեն անգամ քո մտքում բեմադրում ես ձեր հանդիպումը: Հանդիպման ժամանակ կհուզվես,նույնիսկ կուշաթափվես, ձեռքերդ կդողան բայց պինդ կգրկես կարծես բարուր գրկած լինես:Այդ տեսարանն ապրելու համար դու Հավերժ կսպասես և միայն այդ ժամանակ ծիրանենին կծաղկի և բերքառատ տարիները հյուր կգան: Դու ամեն բան սպիտակ էիր պատկերացնում և սպիտակը քեզ կվերադարձնի քո կորցրածը: Մի օր Երբ իսկապես ավարտվեն բոլոր պատերազմները , այդ ժամանակ բերքը հավաքող էլ չի լինի: Տան տերը ուրիշ մեկը կլինի: Ծիրանենին վառելիքի կվերածվի և կչորացնի տան խոնավ պատերը: Այնտեղ՝ որտեղ ողջ կլինես այդ ժամանակ Մամ , երնեկ կլինեն քո աչքերին ,որ կտեսնես՝ խաղաղություն, ամենեցուն , ԱՄԵՆ: Թող ավարտվեն աշխարհում բոլոր պատերազմները և ես քեզ այցի գամ Մամ…