Որ՞ն է մանուշակների հայրենիքը

Հավայան  կղզիները երկրաբանական  չափումներով    ավելի   երիտասարդ    են, առաջացել   են  մի  քանի տասնյակ  միլիոն  տարի  առաջ:Այդ  է պատճառը,  որ  կղզիախմբի  բուսական  և  կենդանական  աշխարհն  այստեղ  է  ներթափանցել  տարբեր   մայրցամաքներից: Մինչև  վերջերս   բուսաբանները  կարծում էին, թե  այստեղ  աճող  մանուշակները  «եկել են»   Հարավային Ամերիկայից:

Սակայն  երկարատև  հետազոտություններից   հետո  պարզվեց,  որ  իրականում  մանուշակները  ավելի  շատ  կապված  են  արկտիկական  բուսականության հետ: Մանրամասն  ուսումնասիրություններից   հետո  պարզ դարձավ, որ   այստեղ  են  ժամանել  Ալյասկայի  թռչունների  օգնությամբ,  որոնք  ցուրտ  ձմեռվա  ընթացքում  չվում  են  տաք  երկրներ: Իսկ  այն սերմերը,  որոնք  երկար  ճանապարհորդության  ժամանակ  մնացել  են  անվնաս ` ընկնելով  բերրի  հողի  մեջ, արշիպելագի  համար  դառնում  են  նոր  բուսականության  տիպեր:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ