Կենդանու կյանքը – Գայլեր

“Կենդանու կյանքը”  բաժնում ներկայացվում  է  տեղեկություն  կենդանիների,  նրանց տարածվածության  ու  կենսակերպի  մասին: Այսօր  խոսելու  ենք  գայլերի  մասին: Եթե  հետաքրքրեց,  կարդացեք  մինչև  վերջ: Վերջում  էլ  ձեզ  նվեր` գայլերի  մի  քանի  գեղեցիկ  լուսանկար` ձեր  հեռախոսի  էկրանը  զարդարելու համար:

Գայլեր

Գայլերը կաթնասունների դասի շնազգիների ընտանիքի ցեղ։ Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը, թե ճույռերը։Մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32- 50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։

Տարածվածություն

Ապրում է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Մոխրագույն է, տունդրային գայլն ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։

Տեսակներ

Գայլերը  մի  քանի  տեսակի  են  լինում`

  • Գորշ գայլ Canis lupus
  • Շիկահեր գայլ Canis rufus
  • Կոյոտ Canis latrans
  • Սովորական շնագայլ Canis aureus
  • Բծավոր շնագայլ Canis adustus
  • Սևամեջք շնագայլ Canis mesomelas
  • Եթովպիական շնագայլ Canis simensis
  • Սարսափելի գայլ Canis dirus
  • Կարմիր գայլ
  • Բևեռային  գայլ

Բևեռային  գայլ

Բևեռային գայլը բնակվում է այն վայրերում, որտեղ ամիսներ շարունակ կարող է ո՛չ արև լինել, ո՛չ էլ կեր։ Գիշատիչ այս գազանը կարող է նույնիսկ շաբաթներով սոված թափառել և սնվել այն ամենով, ինչն ընկնի ձեռքի տակ։ Եթե ձեռքին որս է ընկնում, ապա կարող է որսից ոչինչ չթողնել և միանգամից ուտել մինչև 10 կգ միս։ Գայլերն ապրում են ոհմակներով, յուրաքանչյուր ոհմակի մեջ մտնում են 7-200 գայլ։ Ոհմակը գլխավորում է արուն՝ առաջնորդը, իր էգի հետ միասին։ Իսկ ոհմակի մնացած անդամները կամ ձագեր են, կամ ավելի թույլ գայլ։

Ապրելակերպ

Գայլը սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերն ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում ոհմակով։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում 3-13 ձագ։ Սկզբում կերակրում է կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում: Որսի հմտությունները ձագերին ուսուցանում է հայրը: Երիտասարդ գայլերը ապրում են իրենց ծնողների հետ երկու տարի ժամկետով:

Մի  քանի  փաստ  գայլերի  մասին

• Ձմռանը, խոր ձնի վրայով գայլերը քայլում են շղթայով, այսինքն՝ հետքերով: Թվում է, թե անցել է մի գայլ այլ ոչ թե գայլերի ոհմակ:

• Գայլերը խստորեն պահպանում են իրենց տարածքների սահմանները:

• Գայլերի կերպարը ամենաառաջինը հայտնաբերվել է հարավային Եվրոպայի քարանձավներից մեկում մոտ 20000 տարի առաջ:

• Գայլը նման չէ հասարակ շանը, երբ գայլը տեսնում է անծանոթ մարդկանց, թաքնվում է, ոչ թէ հաչում:

• Գայլերը տարբերում են շուրջ 200 միլիոն հոտ, իսկ մարդիկ 5 միլիոն: Գայլերը 1,5 կիլոմետր հեռավորությունից զգում են օծանելիքի եւ այլ կենդանիների հոտը:

• Գայլերի աչքերը միշտ կապույտ են ծնված օրից, դրանք դեղնում են միայն 8 ամսով:

Ներքևում  էլ  կգտնեք  խոստացված  լուսանկարները: Հետևեք  մեր  շարքին  և  կգտնեք   տեղեկություն  նոր  կենդանիների  մասին:

Աղբյուր` Վիքիպեդիա`  ազատ  հանրագիտարան , copypaste.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ