Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • Մարիետա – «Գինին ու դու»

  • Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

ՀետաքրքիրՄշակույթ
Գլխավոր›Հետաքրքիր›Գինեգործությունը Հայաստանում

Գինեգործությունը Հայաստանում

Հեղինակ՝ Լուիզա Քոթանջյան
05/27/2020
1164
0
Share:

Գինեգործությունը Հայաստանում, գինու արտադրությունը Հայաստանում։ Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության (OIV) 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։

Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ:

Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի պատմության, խաղողագործության և գինեգործության հայրենիքը Հայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը բացահայտեց գինու համը այն ժամանակ, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը։

Ըստ Աստվածաշնչի, Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեց Նոյի այծը, ով ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին:

Aquote1.png Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի

– Հայկական ժողովրդական ասացվածք
Aquote2.png

Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփման ավանդույթը։ 1-ին դարում Հայոց Տրդատ թագավորի վասալ Պարգև անունով մի մարդ սովորեց հեղուկից սպիրտ թորել։ 66 թվականին Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ երբ Ներոնը մեռոն է համտեսում, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի:

Աստվածաշնչի Հին Կտակարանում ասվում է, որ Նոյը իջնելով Արարատից, տնկեց իր առաջին խաղողի վազը։ Ղևոնդ Ալիշանը նշում է, որ Նոյը խաղող է տնկել Ակոռի գյուղի մոտ Գինեբլուր, Գինեհովիտ, Գինեգետ տեղանքներով մեկ։ Գիտնականների հետազոտությունները և հնագիտական պեղումները վկայում են, որ հայերը մ.թ.ա. մոտ 6-5-րդ հազարամյակներում ընտելացրել են վայրի խաղողը և զբաղվել դրա մշակմամբ։

Խաղողի տնկատարածք Արարատյան դաշտում

Որոշ հնագետներ պարզել են, որ Վայոց ձորի Արենի գյուղի մոտ, դեպի Նորավանքի համալիր տանող կամրջի անմիջական հարևանությամբ պեղվող «Թռչունների քարայրում» հայտնաբերվել են հին քարեդարից մինչև ուշ միջնադարին վերաբերող տարաբնույթ հուշարձաններ, որոնք անշուշտ վկայում են, որ այստեղ ժամանակին բնակություն են հաստատել մարդիկ և զբաղվել խաղողի մշակությամբ։

Aquote1.png Խմես հայոց գինին նեկտար՝ կենաց կանչես օտար լեզվով, քաղես հայոց վարդերն ու հեզ՝ աղջիկ կանչես օտար լեզվով…

– Հովհաննես Շիրազ
Aquote2.png

Հայաստանում գինեգործության զարգացման մասին վկայում են նաև հույն պատմիչ Հերոդոտոսի և հույն իմաստասեր Ստրաբոնի աշխատությունները։

1939 թվականին 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ։ Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ։

Նորավանքի մոտակայքում ևս հայտնաբերվել են միջնադարյան գինեգործական կենտրոններ։ 2011 թվականին Հայաստանի Արենի համալիրում, պեղումների ընթացքում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործական հնձանը որը 6000 տարեկան է:

Aquote1.png Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով

– Շառլ Ազնավուր
Aquote2.png

Գինեգործությունը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում

Խաղողի մթերում

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում գինեգործության զարգացման մեջ էական դեր է խաղացել խերեսային տեսակի գինու արտադրությունը, որը հիմնել են գինեգործության և խաղողագործության ոլորտի գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը։ 1931 թվականին նրանք բացահայտեցին խերեսային յուրօրինակ խմորիչներ, որոնք անվանեցին cheresiensis armeniensis: Հայաստանում խերեսային գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից։ Առաջին հայկական խերեսային տեսակի գինին՝«Աշտարակ»-ը, թողարկել է Աշտարակի գինու գործարանը, որի բաժանմունքները գտնվում էին Օշականում և Ոսկեվազ գյուղում:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում` 1940-1985 թվականներին, գինու արտադրությունը աճեց ավելի քան 9 անգամ: 1980-ական թվականների տվյալների համաձայն, Հայաստանում արտադրվում էր տարեկան 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում:

Գինու արտադրանքի մեծ մասը արտահանվում էր Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և խորհրդային այլ երկրներ: Այդ շրջանում Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո գինու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց։ «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները՝ մի քանի դար հնության։ գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնուց պատրաստված տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում։ Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը։

Գինու փառատոններ

Արենիի գինու փառատոն

Արենիի գինու գործարանը

Արենին գյուղ է Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Այն հատկապես հայտնի է Հայաստանյան մասշտաբով, իր բարձր որակի գինիներով: Ամեն տարի այս գյուղում կազմակերպվում են գինու փառատոններ, որը սովորաբար տեղի է ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։ Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Արցախի գինու փառատոն

Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում: Փառատոնի նպատակը Արցախի զբոսաշրջության և գինեգործության զարգացումն էր։

Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, որի խոսնակները կարևորել են Արցախում գինեգործության զարգացումը։

Փառատոնի ծրագիրն ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։

Նախորդ հոդվածը

Սվետլանա Դավթյան – «Աչքերը երբեք չեն ստում»

Հաջորդ հոդվածը

Ինչպե՞ս ընտրել ստարտափի թիմակիցներ

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԳիտականՀետաքրքիր

    ՀՀ նոր թղթադրամների մասին

    08/18/2020
    Հեղինակ՝ Մարինա Գեղամյան
  • ԺամանցՀետաքրքիր

    Տարօրինակ ֆոբիաներ

    06/14/2020
    Հեղինակ՝ Միլենա Դալլաքյան
  • ՀետաքրքիրՄշակույթ

    Հայկական ազգային հագուստի նշանակությունը

    09/06/2020
    Հեղինակ՝ Ասյա Գևորգյան
  • ԿրթականՀետաքրքիր

    «Հայ ժողովրդի մայր Դիանա»

    05/16/2020
    Հեղինակ՝ Անի Խաչատրյան
  • ԱրվեստՀետաքրքիր

    Ասեղնագործություն

    06/07/2020
    Հեղինակ՝ Լուիզա Քոթանջյան
  • ՀետաքրքիրՏՏ ոլորտ

    WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր սմարթֆոնների մեջ

    02/04/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Անուշ Խաչատրյան – «Կանայք թույլերին չեն սիրում»

  • ՄտքերՆախագծեր

    Արգիշտի Իսրայելյան – «Երջանկությո՜ւն, ինձ ասա՜»

Գիրք

Book Cover: Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

  • 04/15/2021

    Մարիետա – «Անհնար հանդիպում»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 4 – Հաշվապահական հաշվառման տեսակները, մեթոդը և նրա հիմնական տարրերը

  • 04/15/2021

    Երազիկ Վարդանյան – «Ես կլռեմ»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 3 – Տնտեսական հաշվառման չափիչներն ու տեսակները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 2 – Հաշվապահական հաշվառման առարկան


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

Գիրք

Book Cover: Ջոնաթան Լիվինգսթոն ճայը - Ռիչարդ Բախ

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը - Ռիչարդ Բախ

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: