Windows 10-ով համակարգչի աշխատանքի արագացման 7 պարզ միջոց

Դժվար է պատկերացնել, թե ինչպես Apollo 11-ը կարողացավ հասնել Lուսին, քանզի դրա ղեկավարման համակարգը աշխատում էր ավելի քիչ հիշողության ծավալով համակարգչի վրա, քան ժամանակակից ամենաէժան համակարգիչը:

Բանն այն է, որ դրա հաշվողական հզորությունը չի վատնվել գեղեցիկ ինտերֆեյսի կամ բազմախնդրության վրա, մինչդեռ մեր համակարգիչները կարող են դանդաղ աշխատել` ոչ պետքական ծրագրերի կամ ՕՀ-ի հնացած տարբերակի պատճառով: Ահա Windows 10-ը արագացնելու յոթ եղանակ:

Նվազեցրեք ավտոմատ թողարկվող ծրագրերի քանակը

Եթե համակարգիչը երկար է բեռնվում, հավանականությունը մեծ է, որ ունեք շատ ծրագրեր, որոնք դանդաղեցնում են գործարկման ընթացքը: Նույնիսկ Windows-ի ամբողջությամբ բեռնումից հետո, նրանք կաշխատեն ֆոնային ռեժիմում՝ ազդելով համակարգչի արագագործության վրա: Ահա, թե ինչպես կարելի է դա շտկել.

  1. Մկնիկի աջ կոճակով սեղմեք «Start»(«Пуск») կոճակը և ընտրեք «Task Manager»(«Диспетчер задач»):
  2. Անցեք «Startup»(«Автозагрузка») ներդիրը:
  3. Եթե տեսնում եք ծրագիր, որը չեք ցանկանում բացել գործարկման ժամանակ, մկնիկի աջ կոճակով սեղմեք նրա անվան վրա և ընտրեք «Disable»(«Отключить»):

Ջնջեք ավելորդ ծրագրերը

Windows օպերացիոն համակարգով համակարգիչներում նախապես տեղադրված են լինում բազմաթիվ ծրագրեր: Բարձր է հավանականությունը, որ դրանց շարքում կլինեն մի քանի անցանկալի ծրագրեր, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում և դանդաղեցնում սարքի աշխատանքը: Դրանք ջնջելու համար պահանջվում է ընդամենը մի քանի րոպե:

Անջատեք Windows-ի հատուկ էֆեկտները

Windows 10-ը ունի բազմաթիվ էֆեկտներ, ինչպես ակնհայտ, այնպես էլ աննկատ: Դրանցով համակարգչի օգտագործումը ավելի զվարճալի և հաճելի է, բայց դրանք կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը, հատկապես, եթե այն վերջին մոդելի չէ կամ ունի դանդաղագործ պրոցեսոր:

Ահա, թե ինչպես կարելի է անջատել այդ հատուկ էֆեկտներից մի քանիսը.

  1. Սեղմեք «Start»(«Пуск») կոճակը և բացեք «Control Panel»(«Панель управления»)
  2. Ընտրեք «System»(«Система»)
  3. Սեղմեք «Advanced system settings»(«Дополнительные параметры системы»)
  4. «Advanced»(«Дополнительно») ներդիրում սեղմեք «Settings»(«Параметры»)
  5. Այստեղ դուք կարող եք ձեռքով անջատել հատուկ էֆեկտները կամ պարզապես սեղմել «Adjust for the best performance»(«Обеспечить наилучшее быстродействие») կոճակը:

Անջատեք թափանցիկությունը

Գուցե դուք չեք նկատել, բայց Windows-ն ունի քիչ նկատելի թափանցիկության էֆեկտ: Օրինակ, բացեք «Start»(«Пуск») մենյուն և կտեսնեք, որ ֆոնը փայլում է:

Եթե դուք չեք ցանկանում «զոհաբերել» տվյալների մշակման արագությունն այդպիսի փոքր էֆեկտի համար, փորձեք անջատել այն (և հավանաբար, չեք նկատի գեղագիտական տարբերություն):

  1. Կտտացրեք «Start»(«Пуск») կոճակը և կտտացրեք պարամետրերի պատկերակին, որը ունի ատամնանիվի տեսք և գտնվում է անմիջապես սնուցման պատկերակի վերևում:
  2. Կտտացրեք «Personalization»(«Персонализация») կոճակը:
  3. Կտտացրեք «Colors»(«Цвета») կոճակը:
  4. Իջեցրեք ներքև և անջատեք «Transparency effects»(«Эффекты прозрачности»)` անջատիչը ձախ սահեցնելով:

Միացրեք համակարգիչը ամբողջական հզորությամբ

Ձեր նոութբուքը կարող է աշխատել ոչ ամբողջ արագությամբ․ դա կախված սնուցման ռեժիմից: Եթե դուք ոչ հաճախ եք օգտագործում այն առանց լիցքավորիչի, կարող եք էներգիայի ռեժիմը փոխել բարձր արդյունավետության տարբերակին:

  1. Կտտացրեք «Start»(«Пуск») կոճակը և գործարկեք «Control Panel»(«Панель управления»):
  2. Սեղմեք «Power Options»(«Электропитание») կոճակը:
  3. Լավագույն աշխատանքային արագության հասնելու համար ընտրեք High Performance:

Եթե դուք չեք աշխատում նոութբուքով, հավանաբար չեք տեսնի այս տարբերակները:

Օգտագործեք Windows-ի վերջին տարբերակը

Համոզվեք, որ ձեր համակարգիչը թարմացված է OS-ի վերջին տարբերակով: Microsoft-ը պարբերաբար թողարկում է շտկումներ և թարմացումներ Windows-ի համար, և չնայած դրանցից շատերը ուղղված են անվտանգության բարձրացմանը (ինչը նույնպես կարևոր է), մի մասը կապված է արտադրողականության հետ:

Ահա, թե ինչպես կարելի է պարզել, թե արդյոք կան տեղադրման սպասող թարմացումներ․

  1. Կտտացրեք «Start»(«Пуск») կոճակը և կտտացրեք պարամետրերի պատկերակին, որն ունի ատամանիվի և գտնվում է անմիջապես սնուցման պատկերակի վերևում:
  2. Կտտացրեք «Update & Security»(«Обновление и безопасность») կոճակը:
  3. Այստեղ դուք կարող եք ստուգել թարմացումների առկայությունը և տեղադրել դրանք:

Օգտագործեք SSD կամ տեղադրեք լրացուցիչ հիշողություն

Կարող եք զգալիորեն բարելավել ձեր համակարգչի աշխատանքը` ավելացնելով դրա հիշողությունը: Եթե այն ունի ավանդական կոշտ սկավառակ, այն կարող է փոխարինվել SSD-ով: Այն ունի նույն տիպի հիշողություն, ինչ USB սկավառակը (չնայած SSD-ն շատ ավելի արդյունավետ է), այդ պատճառով Windows-ը և ծրագրերը մի քանի անգամ ավելի արագ կբեռնվեն:

SSD կրիչը ամենակարևոր բարելավումն է, որը կարող եք կատարել ձեր համակարգչի համար, և դա նույնիսկ կարող է ավելի օգտակար լինել, քան ավելի արագագործ պրոցեսոր գնելը:

Բացի այդ, եթե դուք հաճախ եք օգտագործում համակարգիչը այնպիսի ռեսուրսահեն առաջադրանքների համար, ինչպիսիք են լուսանկարների խմբագրումը, տեսանյութեր ստեղծումը կամ խաղերը, կարող եք նրան հիշողություն ավելացնել: Որպեսզի Windows- ն արդյունավետ աշխատի, ձեր համակարգիչը պետք է ունենա առնվազն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն(RAM). Որքան ավելի շատ լինի, այնքան ավելի բարձր է արտադրողականությունը:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ