Հետաքրքիր փաստեր Ուիլյամ Շեքսպիրի մասին

Շեքսպիրի ստեղծագործությունները Անգլիական Վերածննդի գագաթնակետն են։ Նրա կենսագրությունը քիչ է հայտնի։ Ծննդյան օրը ստույգ հայտնի չէ, բայց գրականությունում ներկայացվում է, որ նա ծնվել է 1564 ապրիլի 26-ին(հաճախ 23-ին), թեև դա նրա մկրտության օրն է։ Ուիլյամ Շեքսպիրը ձեռնոց կարողի որդի էր, ծնվել է  Ստրատֆորդում, սովորել դպրոցում, երիտասարդ հասակում ամուսնացել է, տեղափոխվել Լոնդոն, աշխատել է թատրոնում որպես հուշարար կամ բեմադրողի օգնական, հետո դարձավ դերասան և դրամատուրգ Լոնդոնի լավագույն թետերական խմբում, Ջեյմս Բերբեջի ղեկավարությամբ։ Խմբի դերասանների ուժերով կառուցված «Գլոբուս» թատրոնում Շեքսպիրը ծանոթացավ երիտասարդ ազնվականների մի խմբի հետ, որոնցից մեկին՝ լորդ Սաութհեմտոնին են նվիրված նրա երկու պոեմները և սոնետների ժողովածուն։ Մահացել է 1616 թվականի ապրիլի 23-ին։

Կան բազմաթիվ հետաքրքիր փաստեր կապված Շեքսպիրի կյանքի հետ, ներկայացնենք դրանցից մի քանիսը․

1. Շեքսպիրն ամուսնացել է 18 տարեկանում։

Գրողի կինը` Էն Հեթուեյը, ամուսնուց մեծ էր 8 տարով, ինչն այն ժամանակների համար շատ տարօրինակ երևույթ էր: Բացի այդ, ամունանալու պահին Հեթուեյն արդեն հղիության 3-րդ ամսում էր:

2. Շեքսպիրի երեխաներից մեկը մահացել է փոքր տարիքում։

Առաջին դստեր ծնվելուց հետո Հեթուեյը լույս աշխարհ է բերել երկվորյակների, որոնցից մեկը 11 տարեկանում  մահացել է:

3. Շեքսպիրի ծնողները, կինն ու երեխաներն անգրագետ էին։

Ըստ պահպանված որոշ արձանագրությունների, գրողի ընտանիքի անդամները ոչ գրել գիտեին, ոչ էլ` կարդալ:

4․ Շեքսպիրի ստեղծագործություններից շատերը վերագրել են ուրիշներին և մինչև հիմա էլ պարզ չէ՝ արդյո՞ք իրականում դրանք հենց Շեքսպիրին են պատկանում։

Ամենահավանական Շեքսպիրը Սըր Ֆրանցիս Բեյքոնն է: Առաջին անգամ այս վարկածն առաջարկել է գրող Դելիա Բեյքոնը (արյունակցական կապ չկա): Ըստ Դելիա Բեյքոնի՝ Սըր Ֆրանցիս Բեյքոնը և մյուսները գաղտնի են պահել իրենց ինքնությունը ժամանակաշրջանի պատճառով. այդ տարիներին որպես հեղինակ ի հայտ գալը կկործաներ քաղաքական գործչի իրենց համբավը:

Քրիստոֆեր Մարլոուն հաջորդ մարդն է, ում «կասկածում են» Շեքսպիր լինելու մեջ: Այս բանաստեղծն ու դրամատուրգը  բավական գիտելիքներ ուներ որպես Շեքսպիր ներկայանալու համար: Համակարգչային մի քանի թեստեր են անցկացվել նրանց գրելաոճը համեմատելու համար ու պարզվել է, որ նրանց՝ բառերն օգտագործելու ոճն ու պարբերականությունը համարյա նույնն է:

5․ Շեքսպիրը անգլերեն լեզվով գրած երկրորդ ամենամեջբերվող հեղինակն է՝ աստվածաշնչյան հեղինակներից հետո:

6․ Շեքսպիրյան ժամանակներում կանանց և աղջիկներին չէր թույլատրվում ելույթ ունենալ թատրոնում։

Չթույլատրելու պատճառով այն բոլոր մասերը, որ նախատեսված էին աղջիկների համար, գրվում էին տղաների համար(կամ հաճախ տղաներն էին խաղում աղջիկների դերերը): Որոշ պիեսներում, ինչպես «Համլետ»-ում և «Անտոնիոս և Կլեոպատրա»-ում, կան վառ օրինակներ: Շատ ավելի ուշ Անգլիայի բեմերից մեկում հայտնվեց առաջին դերասանուհին:

7․ Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով:

8․ Ուիլյամ Շեքսպիր անունը «Ես թույլ եմ ուղղագրությունից» անգլերեն (I am a weakish speller) արտահայտության անագրամման է:

9․Տապանաքարի նկարում Շեքսպիրը ձեռքին ցորենի տոպրակ էր: 1747 թվականին Ստրատֆորդի բնակիչներն այն փոխարինել են գրիչով:

10. Շեքսպիրի կյանքում կան «կորուսյալ տարիներ»։
Ոչ ոք չգիտի, թե 1578-1582  և 1585-1592 թվականների ընթացքում գրողն ինչով է զբաղված եղել, քանի որ այդ ժամանակհատվածների վերաբերյալ որևէ գրավոր արձանագրություններ չկան:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ