Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

Հետաքրքիր
Գլխավոր›Հետաքրքիր›Ինչու՞ է մեր ձայնը այլ կերպ հնչում ձայնագրություններում

Ինչու՞ է մեր ձայնը այլ կերպ հնչում ձայնագրություններում

Հեղինակ՝ Սվետա Խաչատրյան
07/30/2020
1657
0
Share:

Բոլորս էլ մեր ձայնը լսել ենք ձայնագրություններում, և հավանաբար դժգոհ եք եղել լսածից: Հաճախ մեզ համար դժվար է հավատալ, որ դա իսկապես մեր ձայնն է, քանի որ այն այլ կերպ է հնչում:Եկեք միասին հասկանանք թե ինչ է կատարվում մեր ձայնի հնչողության հետ:

Ինչպե՞ս ենք մենք ընկալում ձայները

Մարդու ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը կամ ականջախեցին գտնվում է մեր գլխի արտաքին մասում, դա մեր լսողության օրգանի տեսանելի մասն է: Այն հավաքում է ձայնային ալիքները և լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Ականջի միջին հատվածը բաղկացած է լսողական 3 փոքրիկ ոսկրիկներից (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք թմբկաթաղանթի տատանումներից սկսում են թրթռալ: Նրանք ուժեղացնում են ձայնը և փոխանցում այն ներքին ականջին: Հենց այստեղ է գտնվում ականջախխունջը, որը վերափոխում է ձայնը ձայնային ազդակների և ուղարկում դրանք գլխուղեղ:

Ի՞նչ ենք մենք լսում, երբ խոսում ենք ինքներս

Տատանումները, սակայն, մեր ականջին կարող են հասնել երկու տարբերակով՝ օդի միջով (այդպես մենք ընկալում ենք արտաքին ձայները՝ երաժշտությունը, կողմնակի խոսքը, սեփական ձայնը՝ ձայնագրության մեջ և այլն) և ոսկորների միջով (այդպես մենք ընկալում ենք մեր ներքին ձայները, այդ թվում՝ մեր ձայնալարերի տատանումները):

Ստացվում է՝ մենք մեր ձայնն ընկալում ենք որպես օդի և ոսկորների միջով փոխանցվող ձայների խառնուրդ: Բայց այդ ձայնը լսում ենք մենք և այլևս ոչ ոք:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք լսում ենք մեր ձայնի ձայնագրությունը

Այս դեպքում մենք պարզապես չենք ստանում ոսկորների միջով փոխանցվող ձայնային տատանումները, այլ միայն այն ձայնը, որը փոխանցվում է օդի միջով: Մեզ ծանոթ ձայնի բաղկացուցիչ մի մասն անհետանում է, և արդյունքում մենք ստանում ենք անծանոթ հնչողություն:

Ինչու՞ մեզ դուր չի գալիս 

Այստեղ ահա մեր ուղեղը մեզ հետ չար կատակ է խաղացել: Բանն այն է, որ մեր գլխում մեր ներքին ձայնը կարող է հնչել այնպես, ինչպես ցանկանանք: Մեզ նույնիսկ կարող է թվալ, թե մենք Ջորջ Քլունիի կամ Պենելոպե Կրուսի ձայնով ենք խոսում, բայց մենք կլինենք միակը, ում մեր ձայնը կթվա այդպիսին:

Իրական կյանքում մեր ձայնը կարող է բոլորովին էլ այդպիսին չլինել, և հենց այդ տարբերությունն է, որ մեզ նյարդայնացնում է, երբ լսում ենք ձայնագրությունը:

Այն ձայնը, որը մենք լսում ենք ձայնագրության մեջ, այն ձայնն է, որ լսում են մյուսները (մասամբ, իհարկե, դա կախված է նաև ձայնագրության որակից): Դա այդպես է բոլորիս դեպքում, և հավատացեք, գրեթե ոչ ոքի դուր չի գալիս իր ձայնի ձայնագրությունը:Սակայն չմոռանանք, որ մենք՝ մեզ պետք է սիրենք այնպիսին, ինչպիսին որ կանք, չփորձենք ձայնը փոխել, ցանկանալով ավելի դուրեկան դարձնել, քանի որ նամանավանդ երկար զրույցներում ձեր իրական ձայնը կմատնի ձեզ:

 

ԹեգերՀետաքրքիրձայնձայնագրությունՓաստեր
Նախորդ հոդվածը

«Հույսի մարաթոնի» միակ մասնակիցը՝ Թերի Ֆոքս

Հաջորդ հոդվածը

Մանե Գասպարյան – «Հայաստանը պետություն է»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԿրթականՀետաքրքիր

    Գեղեցկությունը չի փրկի աշխարհը. 6 թևավոր խոսք, որ ճիշտ չենք ...

    01/19/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԺամանցԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր հումորի զգացողության մասին

    02/11/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Հազարավոր աղջիկներ են հայտավորվել ճապոնացի միլիարդատեր Մաեձավայի սիրեցյալը դառնալու համար

    01/19/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Սիրառատ բնա՞զդ, թե՞ բանական անխղճություն (Մաս 1)

    08/27/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր գրողների մասին

    05/25/2020
    Հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան
  • ԿրթականՀետաքրքիրՏՏ ոլորտ

    Օգտակար ուղեցույց Windows 7-ի հայկական օգտատերերի համար

    01/28/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Հետաքրքիր

  • ԱշխարհԺամանցՀետաքրքիր

    Ինչպե՞ս դառնալ լավ ընկեր

  • ԿրթականՀետաքրքիր

    Հետաքրքիր փաստեր սնկերի մասին

Գիրք

Book Cover: Ծաղիկներ  Էլջերնոնի  համար - Դենիել  Քիզ

Ծաղիկներ Էլջերնոնի համար - Դենիել Քիզ

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: