Ինչու՞ է կաթն ավելի լավ հագեցնում ծարավը

Մակմաստեր համալսարանի գիտնականները պնդում են, որ ֆիզկուլտուրայի պարապմունքներից հետո երեխաներին ջրի փոխարեն հարկավոր է կաթ տալ: Այդ կարծիքին են Մակմաստեր համալսարանի գիտնականները: Նրանք պնդում են, որ կաթը ջրից և մնացած ըմպելիքներից ավելի արդյունավետ է ջրազրկումը հաղթահարելու տեսանկյունից:
Կաթը հարուստ է պրոտեինով, կալցիով, ածխաջրերով և էլեկտրոլիտներով: Դրան գումարած, այն հնարավորություն է տալիս լրացնել քրտինքի հետ կորցրած նատրիի քանակի պակասը: Պարապմունքի ժամանակ երեխաները մեծ քանակությամբ ջուր են կորցնում: Պետք է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ քանակի հեղուկով:
    
Մարզումների դադարի ժամանակ կամ ավարտից հետո մարմին ներթափանցած պրոտեինն օգնում է մկանների զարգացմանն ու աճին: Այս տեսանկյունից այլ ըմպելիքներ կաթի հետ մրցակցել չեն կարող: 8-10 տարեկան երեխաների օրգանիզմում ջրի բավարար մակարդակը պահպանելու համար լավագույն միջոցը կաթն է:
Ոչ երեխաները, ոչ էլ մեծահասակները պարապմունքների ժամանակ անհրաժեշտ քանակությամբ հեղուկ չեն օգտագործում, այնինչ 1% ջրազրկումը կարող է 15%-ով նվազեցնել պարապմունքի արդյունավետությունը, սրտխփոցի հաճախականությունը, մարմնի ներքին ջերմաստիճանը և իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ