WhatsApp-ը կդադարի աշխատել միլիոնավոր սմարթֆոնների մեջ

WhatsApp մեսինջերի ղեկավարությունը փետրվարի մեկից այլևս չի ապահովի մեսինջերի աշխատանքը մի շարք սմարթֆոնների սերունդների համար:

Եվ այսպես. այն սմարթֆոնները, որոնք աշխատում են Android 2.3.7 և iOS 8 ու դրանցից ավելի հին տարբերակներով, այլևս չեն կարողանա աշխատել այս մեսինջերով: Եթե պարզեցնենք, ապա WhatsApp-ը չի աշխատի մինչև 2011 թվականը և այդ տարի արտադրված սմարթֆոնների համար: Միայն Android-ի այս դասակարգման սմարթֆոների թիվը ամբողջ աշխարհում հասնում է 7,5 միլիոնի:

 

Հիշեցնենք, որ հունվարի մեկից մեսինջերը արդեն չէր գործում Windows Phone-ով աշխատող սմարթֆոնների համար:

 

Աղբյուր՝ vnews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ