
WhatsApp-ի թարմացված տարբերակը կունենա մի շարք նոր հնարավորություններ: Այսպիսով, մոտ ապագայում մեսենջերը թույլ կտա միևնույն հաշիվը օգտագործել չորս սարքում միաժամանակ: Այս մասին հայտնում է Wabetainfo պորտալը:
Նշվում է, որ Android հավելվածի ինտերֆեյսում կհայտնվի նոր բաժին` «Կապակցված սարքեր»: Մինչև չորս սմարթֆոն կամ համակարգիչ կարող են կապված լինել մեկ պրոֆիլի հետ: Բոլորը հասանելի կլինեն հաշվի մեջ:
Բացի այդ, մշակողները բարելավում են որոնման գործառույթը: Ակնկալվում է, որ հաղորդագրության որոնումը կարող է ֆիլտրվել ըստ իր տեսակից.
- նկարներ,
- տեսանյութ,
- հղումներ,
- gif ֆայլեր,
- աուդիո,
- փաստաթղթեր:
Երկու գործառույթներն այժմ անհասանելի են, քանի որ դրանք մշակման փուլում են: Թե երբ կհայտնվեն, ամսաթիվը նշված չէ:
Հուլիսի սկզբին WhatsApp-ի մշակողները հայտարարել էին խոշոր թարմացման մեկնարկի մասին, որը կավելացնի հինգ նոր հնարավորություններ: Հավելվածում կներառվեն QR կոդեր նոր կոնտակտներ ներմուծելու համար, անիմացիոն կպչուն պիտակներ, մութ ռեժիմ և նորացված խմբային տեսազանգեր :