
WhatsApp-ը կորցրել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածի կարգավիճակը
WhatsApp-ը հունվարին դադարել Է լինել աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող շարժական հավելվածը՝ տեղը զիջելով TikTok-ին: Այդ մասին հայտնել Է GizChina-ն՝ վկայակոչելով SensorTower վերլուծական ընկերության հետազոտությունը:
TikTok-ի եւ նրա Douyin չինական տարբերակի ներբեռնումների միագումար թվաքանակը 2020 թվականի հունվարին կազմել Է 104 միլիոն: Գոյության ողջ ժամանակաշրջանում հավելվածը տեղադրել Է 1,82 միլիարդ օգտատեր: TikTok-ն առավել մեծ պահանջարկ Է վայելում Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների շրջանում: TikTok-ը ByteDance չինական ընկերության կողմից ստեղծված հարթակ Է կարճ տեսանյութերի ստեղծման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուր՝ «Արմենպրես»
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0