Ի՞նչ է բրենդինգը

 

Նախկինում բրենդինգ էր համարվում այն ամենը, ինչ կապված էր լոգոյի, կարգախոսի, սիմվոլների և դրանց դիզայնի հետ։

Ներկայումս լավ նախագծված բրենդինգը ընդգրկում է ոչ միայն այս գործընթացները, այլև օգնում է Ձեզ և Ձեր ընկերությանը գրավել թիրախային լսարան, մեծացնել եկամուտները, դառնալ մրցակցային և տարբերվել շուկայում առկա բազմազանության մեջ։

Բրենդինգը հաճախորդների շրջանում՝ Ձեր բրենդի վերաբերյալ ընկալումն է։

Այն առաջանում է Ձեր ընկերության և Ձեր մատուցած ծառայությունների մասին լսելիս։ Կարող ենք ասել, որ բրենդ, կամ բրենդինգ ասվածը ընդգրկում է հաճախորդի վարքագծի մասին մի ամբողջ գիտություն։
Բրենդինգը իրականում մարդկանց մոտ ձևավորվում է մտավոր պատկեր այն մասին, թե ո՞վ ես դու, ինչո՞վ ես զբաղվում և ի՞նչ ես առաջարկում։

Նոր հաճախորդ ձեռք բերելը թանկ արժե, սակայն ընկերության համար ավելի թանկ է դժգոհ հաճախորդին վերադարձնելը: Ուժեղ բրենդն օգնում է երկար ժամանակ պահել հաճախորդներին:

Բրենդինգի հիմնական փուլերն են`

  • ​ նեյմինգը (անվանման ստեղծում)
  • ​ լոգոտիպի ստեղծումը
  •  ֆիրմային ոճի ստեղծումը
  • ​ փաթեթավորման և պիտակի ձևավորումը

Բրենդի ստեղծումը պատասխանատու քայլ է, որին ոչ բոլոր ընկերություններն են դիմում: Սակայն այն հաճախորդների թվի կայուն աճի հուսալի միջոց է:

Բացի այդ` ուժեղ բրենդը հուսալի պաշտպանություն է դառնում ճգնաժամի պահին:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ