
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է:
Ընթերցողներին, ինչպես միշտ, ավելի շատ հետաքրքրում են սթրեսի հետևանքով առաջացած հակազդեցությունները, քան նրա շուրջը ծավալվող տեսական բանավեճերին ծանոթանալը:
Սթրեսի հինգ հնարավոր պատասխաններն առնչվում են հետևյալ ոլորտների հետ`
- ֆիզիկական կամ մարմնական հակազդեցություններ,
- վարքային,
- հուզական կամ զգացմունքային,
- ճանաչողական կամ իմացական,
- հոգևոր կամ համոզմունքների և արժեքների հետ կապված:
Պետք է հատկապես ընդգծել, որ սթրեսը բնական պատասխան է, որը պաշտպանում է մարդուն վերահաս վտանգից: Որոշ դեպքերում սթրեսը կարելի է անտեսել, սակայն ավելի օգտակար կլինի այն պակասեցնել կամ վերահսկել, կառավարել:
Սթրեսի կառավարման երկու հիմնական ճանապարհ կա. առողջ և անառողջ:
Սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք դրանք իրարից տարբերել: Վատ կամ անառողջ կառավարված սթրեսը սովորաբար հանգեցնում է դիսթրեսի:
ՍԹՐԵՍԻ ԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
ՍԹՐԵՍԻ ԱՆԱՌՈՂՋ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ |
Փոխել իրավիճակը | Ալկոհոլի չարաշահում |
Խուսափել սթրեսորից | Թմրանյութի, դեղորայքի չարաշահում |
Փոխել սթրեսորը | Գերլարված աշխատանք |
Փոխել սեփական արձագանքը | Ծխել |
Հարմարվել սթրեսորին | Շատակերություն, ախորժակի կորուստ |
Ընդունել սթրեսորը | Ժամերով հեռուստացույցի դիտում |
Դիմել մասնագետի | Մեկուսացում ընկերներից |
Փորձել գտնել դժվարությունների հաղթահարման ճանապարհներ | Դժվարություններից խուսափում |
Փորձել ազատվել բարկությունից հասարակայնորենընդունելի տարբերակներով` սպորտ, արվեստի արտահայտչամիջոցներ… | Պոռթկումներ` բարկություն, բռնություն |