
Պերֆեյցիոնիզմը պաթոլոգիկ դրսևորման դեպքում նշանակում է համոզմունք, որ աշխատանքի ոչ կատարյալ արդյունքը անթույլատրելի է։ Կարող է ի հայտ գալ իբրև անձնային որակ կամ նևրոտիկ խանգարում։
Պատճառները․
Իրեն որպես սեփական իդեալ դիտարկող նևրոտիկը սկսում է դաժանորեն քննադատել իրեն, երբ գտնում է մի բան, որը հակասում է այդ համոզմունքին։ Օրինակ՝ եթե իր պատկերացման համաձայն ինքը շատ տաղանդավոր է, սակայն հանկարծ չի կարողանում բանաստեղծություն գրել կամ գրել իդեալական բանաստեղծություն, սկսում է քննադատել իրեն՝ միաժամանակ արհամարհելով։
Կարծելով, որ ինքն իդեալական է, նա սկսում է մտածել, որ շրջապատողները և, առհասարակ, ամբողջ աշխարհը իրեն պետք է այդպես վերաբերվեն։
Նևրոտիկը միաժամանակ շատ զգայունակ է դառնում քննադատությունների նկատմամբ և ձգտում է խուսափել այն ամենից, ինչը կարող է խաթարել իր մասին իդեալական պատկերացումները և պատրանքները։
Եթե ստեղծված իդեալը չի ենթարկվում քննադատությունների, գնահատողական վերաբերմունքի, այն կարող է կրել այլ բնույթ։ Օրինակ՝ իդեալը հավերժական ձգտում է հասնել իդեալին։ Այսինքն՝ այն անհասանելի է։ Սակայն եսասիրության կամ այլ քայքայող մտքերի և հույզերի ազդեցությունը կարող են դեգրադացնել մարդուն։
Պերֆեկցիոնիզմը կարող է դրսևորվել.
- ցանկացած գործողություն իդեալին մոտեցնելու ձգտմամբ,
- մանրախնդրությամբ, մանրուքների նկատմամբ չափազանցված ուշադրությամբ,
- սուբյեկտի դեպրեսիվ վարքագծի ագրեսիվ ձևով։
Պերֆեկցիոնիզմը կարող է ուղղված լինել.
- սեփական անձին – մշտական ինքնաքննադատություն և կատարելության ձգտում,
- այլ մարդկանց – շրջապատողներին ներկայացվող բարձր պահանջներ,
- ամբողջ աշխարհին – համոզմունք, որ աշխարհում ամեն ինչ պետք է լինի ճիշտ,
- սոցիալապես վերագրվող պերֆեկցիոնիզմ – այլ մարդկանց նորմերին և սպասելիքներին համապատասխանելու պահանջմունք:
Հոգեթերապիայի ժամանակ առաջադրվում են հետևյալ խնդիրները` սեփական անձի մասին պատրանքային պատկերացումների քայքայում, սեփական անձի ընդունում այնպիսին, ինչպիսին կա: