Ի՞նչ է մեդիտացիան

Մեդիտացիան հին արևելյան մեթոդ է,որն արևմտյան երկրներում դարձել է խիստ հանրաճանաչ,որպես հոգեպես հանգստանալու և ուղեղի վրա կենտրոնանալու գործիք։

Ի՞ՆՉ Է ՄԵԴԻՏԱՑԻԱՆ։

Մեդիտացիան <<միտք-մարմին>> կամ ռելաքսացիոն թերապիայի մեթոդ է։

Մեդիտացիայի ընթացքում դուք ձեր միտքը կենտրոնացնում եք ինչ-որ բանի վրա,օրինակ՝շնչառության,ձայների,մարմնի շարժումների կամ զգացողությունների։

Սա օգնում է,որպեսզի լարված կամ անհանգիստ ու տագնապած վիճակում ձեր ուղեղը մնա կենտրոնացած և խաղաղված՝<<հեռանալով>> ձեզ անհանգստացնող մտքերից,ներքին հակասություններից ու մտատանջություններից։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵԴԻՏԱՑԻԱՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՕԳՈՒՏՆԵՐԸ։

Մեդիտացիան օգտակար է ինչպես ֆիզիկական,այնպես էլ հոգեկան առողջության համար։Այն կարող է օգնել,որպեսզի մեղմացնեք բազմաթիվ առողջական խնդիրների ախտանշաններ,այդ թվում՝

  • տագնապ և անհանգստություն
  • դեպրեսիա
  • սրտի հիվանդություններ
  • արյան բարձր ճնշում
  • ցավ
  • քնի խնդիրներ։

Մեդիտացիան կարող է օգտակար լինել հոգեկան առողջության ոլորտում՝օգնելով,որ

  • կառավարեք սթրեսը
  • բարձրացնեք ձեր ինքնագիտակցումը
  • կենտրոնանաք ներկա պահի վրա։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ