Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
    • Հաշվապահություն
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • Մարիետա – «Գինին ու դու»

  • Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

ԱշխարհԿրթականՀետաքրքիր
Գլխավոր›Աշխարհ›Ի՞նչ է ցեղասպանությունը

Ի՞նչ է ցեղասպանությունը

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
04/24/2020
1753
0
Share:

«Ցեղասպանություն» եզրույթը 1944 թ. շրջանառության մեջ է դրել քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը Հոլոքոստի զոհերից էր, և այս եզրույթով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, նկատի ունենալով նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված կոտորածները: «Ցեղասպանություն»-«Գենոցիդ» եզրույթը առաջացել է հունարեն genos-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն cide-սպանել բառերի համակցումից: 1945-ին, երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության հանդեպ կատարված հանցագործությունների մեջ, «ցեղասպանություն» բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական եզրույթ:


1948 թ. դեկտեմբերի 9-ին Երկրորդ աշխարհամարտի տարիներին իրականացված լայնածավալ կորուստների հիշողության ազդեցությամբ, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ըստ որի՝ ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և այն ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:


Կոնվենցիայի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով՝

1. Խմբի անդամների սպանություն,
2. խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում,
3. խմբի համար միտումնավոր կերպով այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
4. այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը,
5. խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ: Մասնավորապես 1959 թ. իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը՝ որպես «մարդկանց` որևէ խմբի պատկանելության համար կյանքից կանխամտածված զրկելը»:

Անվանի ցեղասպանագետ, «Ցեղասպանության հանրագիտարանի» խմբագիր Իսրայել Չառնին առաջարկել է հետևյալ սահմանումը. «Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, այլ զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում»:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ պետք է ներառել նաև այդ կետը: Ըստ նշանավոր ցեղասպանագետ և սոցիոլոգ Լեո Կուպերի՝ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությանը որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության՝ այս ոլորտի մասնագետներ, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «Պոլիտիցիդ» եզրույթը:


 

ԹեգերԿրթականցեղասպանություն
Նախորդ հոդվածը

Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին

Հաջորդ հոդվածը

Հայոց ցեղասպանությունը օտարների աչքերով

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԿրթականՀետաքրքիր

    Ձեռնոցների կենսագրությունը

    04/28/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • ԿրթականՀետաքրքիր

    Մտքեր Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գրքից

    01/18/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԳիտականԿրթականՀետաքրքիր

    Զարմանալի գիտական փաստեր մարդկային սրտի մասին (Մաս 2)

    09/13/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Որբաքաղաքը

    04/22/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԳիտականԿրթական

    Զարմանալի գիտական փաստեր մարդկային սրտի մասին (Մաս 1)

    09/11/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Կապույտ մզկիթ | Քրիստոնեական Հայաստանի իսլամական սիրտը

    04/13/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Շուշան Հակոբյան – «Մի քանի վարկյան»

  • Խոհանոց

    Եփովի կրեմ

Գիրք

Book Cover: Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 9 – Փաստաթղթավորում, գույքագրում և փաստաթղթերի շրջապտույտ

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 8 – Գնահատում և կալկուլյացիա

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 7 – Հաշվապահական հաշվառման և հաշվային պլանի էությունը

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 6 – Կազմակերպության ակտիվներն ու դրանց գոյացման աղբյուրները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 5 – Ֆինանսական հաշվետվության օգտագործողները, նշանակությունը և պարտավորությունների սահմանումը

  • 04/15/2021

    Մարիետա – «Անհնար հանդիպում»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 4 – Հաշվապահական հաշվառման տեսակները, մեթոդը և նրա հիմնական տարրերը

  • 04/15/2021

    Երազիկ Վարդանյան – «Ես կլռեմ»

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 3 – Տնտեսական հաշվառման չափիչներն ու տեսակները

  • 04/15/2021

    Հաշվապահություն․ Դաս 2 – Հաշվապահական հաշվառման առարկան


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 2 – Աուդիտի էությունը, նպատակն ու խնդիրները

  • 04/16/2021

    Աուդիտ․ Դաս 1 – Աուդիտի ծագումը

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 11 – Հաշվապահական հաշվեկշիռ և հաշվեկշռային փոփոխությունների դասակարգումը

  • 04/16/2021

    Մարիետա – «Գինին ու դու»

  • 04/16/2021

    Հաշվապահություն․ Դաս 10 – Շրջանառության տեղեկագիր

Գիրք

Book Cover: Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

Վերջին ուսուցիչը - Վարդգես Պետրոսյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: