Ի՞նչ է կորոնավիրուսը


Նոր տիպի վիրուսի անունը «կորոնավիրուս» է։ Այն արձանագրվել է Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում


Չինաստանում շնչառական նոր վարակ է հայտնվել, ինչն արդեն 4 մարդու մահվան պատճառ է դարձել: Նոր տեսակի «կորոնավիրուսն» արագ տարածվել է հատկապես նախորդ 4 օրերին:


Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել Էին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին:


Չինաստանի տարբեր քաղաքներում վարակվածների թիվն անցել է 200-ի սահմանը: Հարավային Կորեան և Ճապոնիան այսօր հայտնել են մեկական հիվանդի մասին, իսկ Թայլանդում 2 մարդ է վարակվել։


Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները: Դեռևս անհայտ ծագման «կորոնավիրուսի» մասին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի վերջին: Այժմ մարդկանց հորդորում են խուճապի չմատնվել, քանի որ իրավիճակը դեռ վերահսկելի է:


Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերկհովեն հայտարարել Է, որ Ուհանում արձանագրված կորոնավիրուսի նոր տիպը կարող Է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդուց մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ