Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ – «Անվերնագիր»

  • Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

ԱշխարհԿրթական
Գլխավոր›Աշխարհ›Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

Ի՞նչ է գովազդը։ Գովազդի նշանակությունը

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
04/19/2020
1385
0
Share:

Ի՞նչ է գովազդը

   Գովազդը, մարքեթինգային հաղորդակցության ուղղվածություն է, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում՝ գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով։
Ըստ Ուիլյամ Ուելսի`  գովազդն իրականացնում է վեց հիմնական գործառույթ.
▪ ապրանքների և բրենդների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում
▪ ապրանքի իմիջի ձևավորում
▪ մարդկանց համոզում ձեռք բերել ապրանք
▪ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանում
▪ ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտության գիտակցման ձևավորում
▪ գնումների նախկին փորձի ամրապնդում

Այսօր շատ մեծ է գովազդի նշանակությունը․
▪ տնտեսական (շահույթի ձեռքբերում)
▪ սոցիալական (հասարակայնորեն նշանակալի նպատակների իրականացում)
▪ քաղաքական (հանրությանը ղեկավարելու համակարգի օրինապահության ձևավորում)
▪ գաղափարական (անձի աշխարհայացքի ձևավորում և զարգացում)
▪ հոգեբանական (ներգործություն գնորդի ցանկությունների և երազանքների վրա)
▪ կրթական (կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիայի ստացում)
▪ գեղագիտական (մշակութային) – շատ գովազդներում ընտրվում են բարձրաճաշակ գույներ, երաժշտություն, ինչը դրական է անդրադառնում դիտողի վրա

Գովազդները լինում են մի քանի տեսակի․
1. Ըստ նպատակի
▪ Առևտրային (տնտեսական) գովազդի նպատակը հանդիսանում է (հավանական) գնորդը, ում առաջարկելով ապրանքը  կարելի է շահույթ ստանալ:
▪ Սոցիալական գովազդը  դուրս է տնտեսական խնդիրների դաշտից և ուղղված է դեպի բարեգործական կամ հասարակայնորեն օգտակար այլ նպատակների իրականացմանը, այդ թվում` բնակչության շրջանում առողջ ապրելակերպի կարևորմանը, բնակչության անպաշտպան շերտերի պաշտպանությանը, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին: Այլ կերպ ասած` սոցիալական գովազդը նպատակ ունի օգնել մարդկանց, մասնավորապես` երեխաներին:
▪ Քաղաքական (նաև նախընտրական) գովազդը   հանդես է գալիս որպես ընտրողների ձայնը շահելու միջոց:

2. Ըստ տեղադրման վայրի և եղանակ
▪ Գովազդ  փողոցներում
▪ Մարքեթինգային հաղորդակցության մեջ առանձնացնում են ATL և BTL  բաղադրիչներ: ATL գովազդի մեջ մտնում են գովազդի ավանդական տեսակները` ԶԼՄ-ներով գովազդը, արտաքին և ներքին, պոլիգրաֆիական գովազդը: Գովազդի մնացած տարբերակները մտնում են BTL հաղորդակցման մեջ:

3. Գովազդ  ԶԼՄ-ներով
Գովազդի առավել տարածված և ավանդական տեսակը համարվում է ԶԼՄ-ներով տարածվող գովազդը.
▪ հեռուստատեսային (տեսահոլովակ գովազդային բլոգում, գովազդային դադար, հաղորդագրություն վազող տողում, հեռուստատեսային հայտարարություն), վիրտուալ գովազդ
▪ ռադիոգովազդ
▪ տպագիր (կարող է լինել մամուլում կամ այլ տեսքով`  թերթիկներ, կպչուն թղթեր, այցեքարտեր)
▪ համացանցային գովազդ

4. Արտաքին (outdoor-գովազդ)
Այն տեղակայվում է բաց տարածությունում գտնվող հատուկ ժամանակավոր և/կամ մշտական կառույցների վրա, ինչպես նաև շինությունների արտաքին մակերեսներին, փողոցային սարքավորումների, մայթերի վրա, ավտոլցակայաններում:
Արտաքին գովազդը կարող է տեղադրվել ինչպես փողոցում, այնպես էլ տրանսպորտի տարբեր տեսակների վրա:
5. Ներքին (Indoor-գովազդ)
Ներքին գովազդը տեղադրվում է հաստատությունների ներսում, մասնավորապես առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում և այլ վայրերում:
▪  Կան նաև գովազդի յուրահատուկ տեսակներ.
▪  Կոնտրգովազդ (ռուս.՝ Контрреклама), որը հերքում է անբարեխիղճ գովազդը
▪  Հակագովազդ (ռուս.՝ Антиреклама), որը կոչված է ոչ թե բարձրացնել, այլ նվազեցնել ինչ-որ ապրանքի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը կամ որակազրկել որոշ ապրանքներ, ապրանքանիշներ:
▪  «Specs spots», սրանք գովազդային տեսահոլովակներ են, որոնք նկարահանում են առանձին անհատներ, սակայն հանդիսատեսի կողմից ընկալվում  են որպես պաշտոնական գովազդ:

Համացանցային գովազդ

Ինտերնետային գովազդը գովազդի մի տեսակ է, որն իրականավցում է վիրտուալ տարածությունում և ազդում է թիրախային սպառողների վրա։ Մնացած առումներով այն հետապնդում է նույն նպատակները և օգտագործում է նույն գործիքները, ինչ ավանդական գովազդը։ Հիմա շատ կազմակերպություններ հրաժարվում են ավանդական գովազդից։ Գործավարները գնահատեցին ինտերնետային գովազդների առավելությունները։ Ամենակարևոր առավելությունն այն է, որ այստեղ հնարավոր է կոնկրետ նշել թիրախային լսարանը։ Մեր օրերում գովազդի շուկայում ինտերնետային գովազդը ամենաարագ զարգացող սեգմենտն է։
Ինտերնետային գովազդն ուղղված է թիրախային լսարանին։ Թիրախային է համարվում այն լսարանը, որը ներառում է որոշակի ծառայությունների, ապրանքների առաջարկներով հավանական հետաքրքվողներին։ Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական՝ մարքեթինգային գործառույթների իրականացում։ Իրականացվող մարքեթինգային գործառույթների տեսակն էլ մեծապես կախված է գովազդի բովանդակային և պատճառահետևանքային  հենքից՝ իրազեկում, իրացում կամ հիշեցում։
▪ Իրազեկող կամ տեղեկացնող  գովազդը պատմում է շուկում նոր ապրանքի հայտնվելու կամ արդեն գոյություն ունեցողի նորությունների մասին։
▪ Իրացնող գովազդը միտված է շուկայում մրցակից ապրանքատեսակներից կամ ծառայություններից զատել և սպառողներին վաճառել կոնկրետ ապրանք կամ ծառայություն։ Այն միտված է սպառողական շուկայի ընդլայնմանը՝ գովազդի օգնությամբ նոր հաճախորդներ ներգրավելու օգնությամբ։
▪ Հիշեցնող գովազդը սպառողներին հիշեցնում է գովազդվող ապրանքի կամ ծառայության մասին։

Ինտերնետային գովազդի առավելությունները որոշվում են հետևյալով՝
· Ինտերնետին միացված են աշխարհի համակարգիչների մոտ 75%-ը։ Միջազգային տեսանկյունից անտեսել նման շուկան անհնար է
· Ինտերնետն աշխատում է շաբաթվա մեջ 7 օր, օրը 24 ժամ։ Այսինքն հնարավոր է առանց անմիջական մասնակցության և աշխատանքը դադարեցնելու պոտենցիալ սպառողներին ծանոթացնել  նոր արտադրանքերին կամ  ծառայություններին
· Էլեկտրոնային խանութների միջոցով հնարավոր է իրականացնել ուղիղ վաճառք
· Հնարավոր է պոտենցիալ հաճախորդներից անմիջապես հետադարձ կապ ստանալ
· Ամենատարբերվող գիծն այն է, որ  ի տարբերություն ռադիո և հեռուստագովազդների, ինտերնետն անմիջական է և զբաղեցնում է էկրանի միայն  9%-ը
· Շնորհիվ շուկայի թիրախավորման, ինտերնետում տեղեկություն որոնելիս, էկրանին հայտնվում են փնտրվող տեղեկությանը վերաբերվող բաններներ
· Հաճախ այցելվող էջերում տեղադրված գովազդների համար,  վճարը որոշվում է ըստ տվյալ էջի այցելության քանակի

Այս ամենի կողքին հարկ է չմոռանալ նաև թերությունները՝
· Համացանցից օգտվողների զգալի մասը կազմում են երիտասարդները՝  15 տարեկան և անգամ փոքր, որոնք լիարժեք սպառողներ չեն հանդիսանում
· Տեղեկատվության թարմացմանը զուգահեռ տեղի է ունենում ավելի արագ հնացում
· Մեր երկրի տնտեսությանը հատուկ է կապի ենթակառուցվածքի ցածր մակարդակ, որը ինտերնետ հասանելիության սահմանափակումների պատճառ է
· Անգամ տնտեսապես զարգացած երկրներում մուտքն ինտերնետ այնքան էլ մատչելի չէ, ինչն  իջեցնում է հասանելիության մակարդակը բնակչույթան լայն շերտերում
· Համակարգչային տեխնիկայի սակավություն
· Էլ.  բիզնեսն այնքան էլ զարգացած չէ
· Բոլոր երկրներում բացակայում է իրավական հենքը
· Տեղեկատվության պաշտպանության հարցերը լիովին լուծված չեն։

Տարբերում են մի քանի համացանցային գովազդի տեսակ .
1. Տեքստային և գրաֆիկական բաններներ։
Այստեղ կարող են օգտագործվել նաև Java և Flash տեխնոլոգիաներ, որոնք տեղադրվում են խոշոր պորտալներում, բարձր այցելություն ունեցող կայքերում։ Բաններներն ունեն ստանդարտ չափսեր և տիպեր։
2. Որոնողական օպտիմիզացիա
Այն ինտերնետում ամենաանմիջական և արդյունավետ գովազդի տեսակներից մեկն է, որի նպատակն է որոնման ժամանակ կայքի հայտնվելը ցուցակի առաջի տողերում։ Արդյունավետության պատճառն այն է, որ կայք այցելում են նրանք, ովքեր արդեն հետաքրքրված են կոկրետ ապրանքներով և ծառայություններով։ Բացի այդ առաջատարի դիրքը ցանկում ավելի շատ է վստահություն առաջացնում հաճախորդների մոտ, քան ակնհայտ գովազդը։
3. Ենթատեքստային գովազդ
Այն փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն առավելությունները, որն է թիրախային լսարանի հետ անմիջական շփումը։ Այն արտացոլվում է որոնման արդյունքների հետ, եթե օգտագործողը համապատասխան թեմայով հարցում է կատարում։
4. E-mail մարքեթինգ
Այն ինտերնետային գովազդի առաջի տեսակն է։ Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում։ Արդյունավետ e-mail մարքետինգը ենթադրում է, առաջին հերթին, ինքնակամ դրսևորում՝ օգտագործողն ինքն է ընտրում ստանալ, թե չստանալ այդ նամակը։ Իսկ երկրորդ հերթին, ընտրելու հնարավորություն՝ քանի որ յուրաքանչյուրը կարող է ընտրել, թե իրեն ի՞նչ տեղեկություն է հետաքրքիր ստանալ։
5. Սոցիալական մարքեթինգ
Այն իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով։ Գովազդի այս տեսակը շատ արդյունավետ է, քանի որ ստեղծվում է վստահելի մթնոլորտ և արագ ետադարձ կապ։

Այսօր համացանցային գովազդի ամենաօգտագործվող և արդյունավետ հարթակներից են Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը: Տարբեր հարթակներ, տարբեր և միևնույն պահին միատեսակ թիրախային խումբ ունեցող հարթակներ, որոնք ամենահեղինակավոր սոցցանցերն են ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցցանցերում, հաճախ այնտեղ փնտրելով անհրաժեշտ ապրանքներ, իրեր և տարբեր ծառայություններ։ Սոցցանցերն ունեն մի շարք առավելություններ, որոնք հնարավորություն են տալիս ընկերություններին արագ և մատչելի տարբերակով առաջխաղացում գրանցել  շուկայում: Ընկերությունը հնարավորություն ունի՝
– Կարճ ժամանակում ավելացնել հաճախորդների թիվը,
– Վայրկյանների ընթացքում ներկա և պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնել անցկացվելիք միջոցառումների, ակցիաների և զեղչերի մասին,
– Ավելի ճանաչելի դարձնել ապրանքանիշը, ինտերնետ կայքը, ընկերությունը կամ որևէ այլ ապրանք,
– Ստանալ ավելի որակյալ նպատակային այցելուներ կայքի համար,
– Բարձրացնել ընկերության կամ ապրանքանիշի վարկանիշը,
– Օգտատերերի հետ «կենդանի» երկխոսություն հաստատել։

Ամերիկյան Business Insider-ի՝ սոցցանցերի գովազդային շուկայի և նրա հեռանկարների մասին ուսումնասիրությայն համաձայն՝ գովազդային շուկայի ապագան սոցցանցերն են. առաջին հերթին՝  Facebook-ը և Twitter-ը: Գովազդատուների համար սոցցացների գրավչությունն ապահովում է նաև իրենց օգտատերերի մասին տվյալների հսկայական բազայի առկայությունը: Դա օգնում է, որպեսզի ընկերությունն ավելի շուտ հասկանա, թե ինչպիսի փոփոխություններ  պետք է կատարել արտադրվող ապրանքում՝ սպառողին մշտապես իրենց մոտ պահելու համար: Այս շուկայի աճն ապավովվում է նաև բջջային սարքավորումների զգալի տարածման հաշվին: Ներկայում արդեն Facebook-ի և Twitter-ի օգտատերերի 5%-ից ավելին սոցցանց է այցելում բջջյաին սարքավորումների միջոցով:

Թեգերadvertising
Նախորդ հոդվածը

Ապոլլոն

Հաջորդ հոդվածը

Պատվական Այվազյան – «Արևը»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԱրվեստԿրթական

    Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները

    02/27/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհԿրթականՀետաքրքիր

    Cactus

    02/22/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱշխարհՀետաքրքիր

    Stress

    08/02/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • Աշխարհ

    Տոտալիտարիզմ

    12/17/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ԿրթականՀետաքրքիր

    Էռնեստո Չե Գևարա

    05/14/2020
    Հեղինակ՝ Անի Խաչատրյան
  • ԲնությունԿրթականՀետաքրքիր

    Կենդանու կյանքը – Արջեր

    08/30/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱշխարհՀետաքրքիր

    Նիսիյամա Օնսեն Կեյունկան – աշխարհի ամենահին հյուրանոցը

  • ՄտքերՆախագծեր

    Եր Կար – «Սա վերջին բանաստեղծությունն է»

Գիրք

Book Cover: Անասնաֆերմա - Ջորջ Օրուել

Անասնաֆերմա - Ջորջ Օրուել

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ – «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Ճանաչիր ինձ – Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT