Զովացուցիչ ձմերուկով ֆրեշ

Անհրաժեշտ բաղադրիչներ
- ձմերուկ 4 կտոր
- անանուխ ըստ ճաշակի
- մեղր ըստ ճաշակի
- սառույց
Պատրաստման եղանակ
Ձմերուկը կեղևազրկում ենք, մաքրում կորիզները, խորանարդաձև կտրատում և լցնում բլենդերի մեջ: Այնուհետև ավելացնում ենք անանուխի տերևները, մեղրն ինչպես նաև սառույցի կտորները:
Բլենդերով տրորում ենք մինչև խյուսանման զանգված ստանանք:
Ձմերուկի թարմ ֆրեշը պատրաստ է:
Այն հաճելիորեն կզովացնի Ձեզ և կպարգևի ամառային թարմ տրամադրություն: